«Իվանիշվիլիի և նրա ենթակաների ռուսական, «կագեբեշնիկական» քարոզչությունը հատել է բոլոր սահմանները»,- «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն սոցցանցում արձագանքել է իր դեմ սկսված հայատյաց արշավին։ Խազարաձեն ներողություն է խնդրում հայ ժողովրդից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խազարաձեն ներողություն է խնդրում հայերից իշխող կուսակցության «այլատյաց պոռթկումների» համար
- 2 Պուտինի որոշմամբ Վրաստանի քաղաքացիների համար ընդլայնվել է առանց վիզայի ռեժիմը
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 5 Ես միակն էի, ով Իվանիշվիլիին ասում էր, որ խելագարություն է անում, հիմա նա ոչ ոք չունի. Գախարիա
- 6 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
«Վերջին զրպարտչական արշավը ազդեց ոչ միայն ինձ վրա, այլև մեր եղբայրական ժողովրդին՝ հայերին։ Ես ներողություն եմ խնդրում նրանցից «Երազանքի» անամոթ ու անբարոյական այլատյաց պոռթկումների համար։ Եթե իմ նախնիներից մեկը լիներ հայ կամ մեկ այլ եղբայրական ազգի ներկայացուցիչ, ես այդ մասին բացահայտ և համարձակ կասեի, ովքեր անհանգստացած են նման լուրերով կամ ամաչում են իրենց ծագման համար՝ այլատյաց են։
Կեցցե վրացիների, հայերի, հրեաների, ադրբեջանցիների, քրդերի, եզդիների և մյուս եղբայրական և բարեկամ ազգերի համակեցությունը ուժեղ Վրաստանում: Կեցցե ուժեղ Վրաստանն իր բազմազանությամբ, կենսուրախությամբ և անկեղծ հարաբերություններով, Բիձինան և ԿԳԲ-ն պետք է ավարտվեն հոկտեմբերի 26-ին: Նաև, կեցցեն ձեր նախնիները, ինչպես իմը՝ Խունդաձեները, Խազարաձեները, Բաշալեիշվիլիները և Ադեիշվիլիները»,- գրել է Մամուկա Խազարաձեն Facebook-ում։
Իշխանական POSTV լրատվամիջոցը խորհրդարանական ընտրություններից առաջ հայատյաց արշավ է սկսել Մամուկա Խազարաձեի դեմ։ Սեպտեմբերի 30-ին քարոզչական ալիքը հրապարակել է «Խազարաձեի հայկական շալախոն» վերնագրով տեսահոլովակը, որտեղ փոխված են հայտնի երգերից մեկի խոսքերը։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 11-ին, POSTV-ի լրագրողը Խազարաձեի հետ հարցազրույց է արել և պահանջել պատասխանել այն հարցին, թե ինչու է նա թաքցնում իր հայկական ծագումը։ «Մենք գիտենք, որ դուք ծագումով հայ եք, և ամաչո՞ւմ եք դա ընդունել։ ...Հայերը մեր եղբայրական ազգն են, լավագույն մարդիկ, ինչո՞ւ եք ամաչում դա խոստովանել»,- հարցրել է լրագրողը Խազարաձեին։
Մամուկա Խազարաձեի դեմ արշավը, ինչպես 90-ականներին, ընկալվեց որպես ազգամիջյան հակամարտությունն սրելու փորձ և գնահատվեց որպես այլատյացություն։ «Բազմազգ Վրաստան» շարժումը POSTV-ի դեմ բողոք է ներկայացրել լրագրողական էթիկայի խարտիային։ Հասարակական կազմակերպությունը կարծում է, որ ալիքով հեռարձակվող տեսանյութը (հարցազրույցը) խտրական է, քանի որ այն հիմնված է հասարակության մեջ հաստատված կարծրատիպային վերաբերմունքի վրա, «որին ընտրություններին մասնակցող կուսակցությունները հաճախ դիմում են նախընտրական շահարկումների և քաղաքական նպատակների համար»:
Այս խնդրին արձագանքել է նաև հանրային պաշտպան Լևան Իոսելիանին։ Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ լրատվամիջոցների հիմնական գործառույթը հարցեր տալն է, այն չպետք է լինի խտրական։ «Կարևոր չէ, թե Վրաստանի քաղաքացին որ էթնիկ խմբին է պատկանում։ Սահմանադրությամբ ու օրենքով մենք բոլորս հավասար ենք»,- գրել է Իոսելիանին։