Խորհրդարանը 76 ձայնով կճանաչի 150 պատգամավորի լիազորությունները․ Պապուաշվիլի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Սուտ են ասում, իբր ցուցակը կչեղարկեն ու խորհրդարանը լեգիտիմ չի լինի։ Շատ լավ էլ կլինի լեգիտիմ։ Խորհրդարանը նիստ կգումարի և 76 ձայնով կճանաչի 150 պատգամավորի լիազորությունը... մեծամասնությունը ձևավորվել է, Վրաստանի քաղաքացիները կազմել են խորհրդարանական մեծամասնությունը»,- այսօր «Վրացական երազանքի» գրասենյակում կայացած ճեպազրույցում ասել է 10-րդ գումարման խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Պապուաշվիլիի խոսքով՝ ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն՝ «Վրացական երազանքն» ունի 89 մանդատ։

«Ինչպես 2020 թվականին, Վրաստանի խորհրդարանը նիստ կգումարի, կճանաչի խորհրդարանի լիազորությունը, կշարունակի աշխատել, իսկ ընդդիմությունը, ինչպես այն ժամանակ մտավ խորհրդարան, այնպես էլ հիմա՝ ուշ թե շուտ, կմտնեն։ Վրաց ժողովուրդը հո տեսե՞լ է այս ֆիլմը։ Միակ բանը, որ կարող են բերել նրանց գործողությունները հիմա, ավելի շատ զայրույթն է, ավելի շատ բռնություն նրանց կողմից:

2020 թվականի խորհրդարանն աշխատել է այնպիսի պայմաններում, երբ ընդդիմությունն իր նիստերի կեսում ընդհանրապես ներկայացված չէր՝ սկզբում սաբոտաժ էր անում, հետո բոյկոտ։ Վրաստանի խորհրդարանն այնքան լավ աշխատեց, որ այսօր մենք ընդհանուր Եվրոպայում տնտեսական աճի ցուցանիշով թիվ մեկ երկիրն ենք և բոլոր ուղղություններով առաջատարն ենք։ Այնպես որ, ընդհակառակը, եթե նրանք չգան, Վրաստանի խորհրդարանում ավելի լավ, ավելի հանգիստ ու գործնական միջավայր կլինի, և մենք կկենտրոնանանք գործի վրա»,- ասել է Պապուաշվիլին։

Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստն անցկացվում է ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից ոչ ուշ, քան 10-րդ օրը։ Առաջին նիստը նշանակում է նախագահը։ Խորհրդարանը իրավասու է աշխատանքը սկսել առաջին նիստից, եթե նիստին ներկա է խորհրդարանի ամբողջական կազմի մեծամասնությունը (76 պատգամավոր): Խորհրդարանը լիարժեք լիազորություններ է ձեռք բերում խորհրդարանի անդամների երկու երրորդի (100 պատգամավոր) ճանաչման պահից։ Այս պահից դադարում է նախորդ գումարման խորհրդարանի լիազորությունները։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով (հաշվարկված է տեղամասերի 99,968%-ը), «Վրացական երազանքը» խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 53,92%-ը։ Ընտրական շեմը հաղթահարել են չորս քաղաքական կուսակցություններ. «Կոալիցիա հանուն փոփոխությունների»՝ 11.037%, «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,164%, «Ուժեղ Վրաստան»՝ 8,814%, «Գախարիան հանուն Վրաստանի»՝ 7,771%։ Ընդդիմադիր կուսակցությունները և երկրի նախագահը չեն ճանաչում ընտրությունների պաշտոնական արդյունքների լեգիտիմությունը։ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ ընտրություններն ամբողջությամբ կեղծված են, և անցկացվել է «ռուսական հատուկ գործողություն»։ Նա կոչ է արել Վրաստանի գործընկերներին Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում լինել բնակչության կողքին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):