Վրաստանի խորհրդարանը շրջանցեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի վրա դրված նախագահի վետոն և 84 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատեց երեք ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի նախնական տարբերակը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
«Շնորհակալություն գործընկերներ։ Վրաստանի խորհրդարանը կարևոր որոշում է ընդունել։ Խորհրդարանի անդամի երդումն իր մեջ կրում է վրաց ժողովրդի շահերը հոգալու, վրաց ժողովրդի շահերի և նրա մանդատի համաձայն գործելու մեր առաջնային պարտավորությունը։ Ոչ մի այլ ժողովուրդ, ոչ մի երկիր, ոչ մի ուժ չի որոշում մեր պետության ու մեր ժողովրդի կյանքը։ Հենց սրա մասին է այս օրենքը»,- քվեարկությունից հետո ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին և նիստը հայտարարել ավարտված։
«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վերջնական հաստատմանը կողմ են քվեարկել.
- «Վրացական երազանք» - Գիորգի Բարվենաշվիլի, Գիա Բենաշվիլի, Ռիմա Բերաձե, Մայա Բիտաձե, Անզոր Բոլկվաձե, Էլիսո Բոլկվաձե, Մակա Բոչորիշվիլի, Էլգուջա Գոցիրիձե, Բեկա Դավիթուլիանի, Ալեքսանդր Դալաքիշվիլի, Զաուր Դարգալի, Իսկո Դասեն, Զաալ Դուգլաձե, Գոչա Էնուկիձե, Գիա Վոլսկի, Իրմա Զավրադաշվիլի, Իրակլի Զարկուա, Արչիլ Թալակվաձե, Էդիշեր Տոլորայա, Ռատի Իոնաթամիշվիլի, Լադո Կախաձե, Գիորգի Կախիանի, Կախա Կախիշվիլի, Պաատա Կվիժինաձե, Բայա Կվիցիանի, Իրակլին Կիրցխալիա, Սումբատ Կյուրեղյան, Լևան Կոբիաշվիլի, Ռեսան Կոնցելիձե, Մարիամ Լաշխի, Զազա Լոմինաձե, Դավիթ Մատիկաշվիլի, Սամվել Մանուկյան, Լևան Մաչավարիանի, Լևան Մգալոբլիշվիլի, Իրակլի Մեզուրնիշվիլի, Գոգի Մեշվելիանի, Իրակլի Մեձմարիաշվիլի, Սավալան Միրզոև, Գիվի Միկանաձե, Իմեդա Նիկուրաձե, Անտոն Օբոլաշվիլի, Բեկան Օդիշարիա, Անրի Օխանաշվիլի, Շալվա Պապուաշվիլի, Գելա Սամխարաուլի, Նիկոլոզ Սամխարաձե, Վիկտոր Սանիկիձե, Դավիթ Սոնգուլաշվիլի, Գիորգի Սոսիաշվիլի, Ալեքսանդր Տաբատաձե, Նոդար Տուրձելաձե, Իրակլի Կադագիշվիլի, Լևան Կարումիձե, Մերաբ Կվարաիա, Սալոմե Կուրասբեդիանի, Ալուդա Ղուդուշաուրի, Թենգիզ Շարմանաշվիլի, Իրակլի Շատակիշվիլի, Գիորգի Չակվետաձե, Գոդերձի Չանկսելիանի, Քեթևան Չարկվիանի, Վասիլ Չիգոգիձե, Գիորգի Ցագարեիշվիլի, Բեժան Ցակաձե, Նինո Ծիլոսանի, Խատիա Ցիլոսանի, Գրետա Ծիծավա, Շոթա Խաբարելի, Գիորգի Խախուբիա, Սալոմե Ջինջոլավա, Դիմիտրի Սամխարաձե։
- «Ժողովրդի ուժ» - Դավիթ Կաճարավա, Գուրամ Մաչարաշվիլի, Սոզար Սուբարի, Էկա Սեփաշվիլի, Վիկտոր Ջափարիձե, Իրակլի (Դաչի) Բերայա, Զաալ Միքելաձե, Դիմիտրի Խունդաձե, Միխեիլ Կավելաշվիլի, Գիվի Ճիճինաձե։
- «Եվրոպացի սոցիալիստներ» - Ավթանդիլ Էնուքիձե, Ֆրիդոնը Ինջիա։
Խորհրդարանի դիմաց ընթացող հանրահավաքի մասնակիցները քվեարկության արդյունքներին արձագանքել են վանկարկումներով՝ «ստրուկներ», «դավաճաններ», «ամոթ է»։
Խորհրդարանում այսօրվա նիստը տևել է յոթ ժամ։ Ընդդիմության անդամները կոչ են արել «Վրացական երազանքին» ետ կանչել ռուսական օրենքը և հայտարարել են, որ վետոն դա անելու վերջին հնարավորությունն է։
3 օրվա ընթացքում օրենքը կուղարկվի նախագահին ստորագրության։ Սալոմե Զուրաբիշվիլին 5 օր կունենա օրենքը ստորագրելու և այն հրապարակելու համար։ Եթե նախագահը սահմանված ժամկետում չհրապարակի օրենքը, 5 օրից այն կստորագրի ու կհրապարակի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Իշխանությունները հաշվի չեն առել ռուսական օրենքը ետ կանչելու Վենետիկի հանձնաժողովի խիստ հանձնարարականը, ոչ էլ միջազգային գործընկերների նախազգուշացումները, որ նման օրենսդրությունը կվնասի Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման գործընթացին։ Ռուսական օրենքի պատճառով ԱՄՆ Պետդեպարտամենտն արդեն գործարկել է Վրաստանի համար վիզային ռեժիմի սահմանափակման նոր քաղաքականություն, որը թույլ է տալիս վիզային սահմանափակումներ կիրառել Վրաստանում ժողովրդավարության խաթարման համար պատասխանատուների կամ մասնակիցների, ինչպես նաև նրանց անմիջական ընտանիքի անդամների նկատմամբ: Բացի այդ, ԱՄՆ-ը որոշել է վերանայել Վրաստանի հետ համագործակցությունը։