Վրաստանի խորհրդարանի անդամ, «Վրացական երազանքից» Փոթիի, Խոբիի և Սենակիի մեծամասնական պատգամավոր, 51-ամյա Իրակլի Խախուբիային, Թբիլիսիի իր տանը, ընտանիքի անդամները մահացած են գտել։ Պատգամավորը հավանաբար ինքնասպան է եղել: Դեպքի վայրում հայտնաբերվել է հրազեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ․ Գալուզին
- 5 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 6 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 115-րդ՝ ինքնասպանության դրդում հոդվածով։
2016-2020 թվականներին «Վրացական երազանքից» Իրակլի Խախուբիան եղել է Փոթիի մեծամասնական պատգամավոր, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Փոթիի, Խոբիի և Սենակիի մեծամասնական պատգամավոր։
2017 թվականի մայիսին Իրակլի Խախուբիայի որդին՝ 21-ամյա Բեքա Խախուբիան, մահացել է Գորիի թունելի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Պաշտոնական տեղեկություններով՝ Բեքա Խախուբիան վարել է «BMW» մակնիշի ավտոմեքենան, չի ենթարկվել պարեկային ոստիկանության՝ մեքենան կանգնեցնելու պահանջին, ինչից հետո ոստիկանները բեռնատարով փակել են նրա ճանապարհը։ Բեքա Խախուբիան բախվել է բեռնատարին ու տեղում մահացել: Բեքա Խախուբիայի մահվան գործով Գորիի շրջանային դատարանը մեղավոր է ճանաչել երկու ոստիկանի՝ Զուրաբ Ռուսիշվիլիին դատապարտելով 1,6, իսկ Գիա Սադաղաշվիլին՝ 2,6 տարվա ազատազրկման։
