Խորհրդարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բռնություն են գործադրել լրագրողների նկատմամբ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Չիտաձեի փողոցում՝ խորհրդարանի մուտքի մոտ, «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների ղեկավար Մզիա Ամաղլոբելիին ազատ արձակելու պահանջով անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բռնություն են գործադրել լրագրողների նկատմամբ։ Հավանաբար, ձերբակալվել է բողոքի ակցիայի երկու մասնակից։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները հրել, բռնել, քաշքշել են հավաքված քաղաքացիներին, որոնց մեծ մասը լրագրողներ են եղել։ Ոստիկանության աշխատակիցները հարվածել և քաշել են իրենց մասնագիտական ​​պարտականությունները կատարող  «Պուբլիկա»-ի լրագրող Նաթիա Լևերաշվիլիի մազերից, ինչպես նաև գետնին են գցել news.on.ge-ի գլխավոր խմբագիր Վանսենտ Խաբեիշվիլիին։

«Մեզ լրիվ անակնկալի բերեցին, առանց որևէ մեկի բացատրության, թե ինչու չի կարելի մայթին կանգնել։ Մեզ հրում էին, հարվածում, իսկ մեր լրագրողին մի դիմակավորված անձ հարվածեց։ Նրանք դա արեցին միայն այն պատճառով, որ չէին ուզում, որ այս խորհրդարան մտնող մարդիկ ճանապարհի մյուս կողմից բողոքի ձայներ լսեն։ Ըստ երևույթին, նույնիսկ մայթին կանգնելը պատժելի է։ Օրենքով ու պահվածքով այս երկիրն արդեն Ռուսաստան ու Բելառուս է։ Մենք չենք պատրաստվում ընդունել ռեժիմի օրակարգը, մենք բարձրաձայնելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ Մզիան չի ազատվել»,- ասել է «Պուբլիկա»-ի խմբագիր Լիկա Զակաշվիլին Formula TV-ին տված հարցազրույցում։

Հանրահավաքի որոշ մասնակիցների պնդմամբ՝ ՆԳՆ ներկայացուցիչները ցանկացել են ձերբակալել նաև լրագրողներին։

«Երբ Մզիան գտնվում է անօրինական կալանքի տակ, 23 օր է՝ հացադուլ է անում, իսկ խորհրդարանական մեծամասնության առաջնորդն ասում է, որ սովը մահվան կհանգեցնի, ի՞նչ պետք է զարմանաք նման անմարդկային պահվածքից և նրանց հրահանգով գործող ոստիկանական կառույցներից։ Աչքերիս առաջ on.ge-ի գլխավոր խմբագիր Վանսենտը գլորվեց գետնին ու քիչ էր մնում գլուխը խփեր... Նրանք գնալով ավելի շատ են ծեծում ու ձերբակալում մարդկանց, որպեսզի վախ սերմանեն այս երկրում, որպեսզի ոչ ոք չհամարձակվի դուրս գալ փողոց և որևէ բանի դեմ բողոքել»,- նշել է «Մթիս Ամբեբիի» հիմնադիր Գելա Մթիվլիշվիլին։

Բողոքի ակցիան անցկացվել է ոչ լեգիտիմ խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին լիագումար նիստին և «Վրացական երազանքի» կողմից ընտրված նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի ելույթին զուգահեռ։

Առավոտից մեծ թվով ոստիկաններ են մոբիլիզացվել օրենսդիր մարմնի մուտքերի մոտ։ Առցանց լրատվամիջոցների և մամուլի ներկայացուցիչներին թույլ չեն տվել մուտք գործել և աշխատել շենքում։

«Բաթումելեբի» և «Նեթգազեթի» անկախ առցանց լրատվամիջոցների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելին արդեն 24-րդ օրն է՝ ի նշան բողոքի, հացադուլ է անում բանտում։ Ոստիկանին ապտակելու համար նրան սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։

Իրավապաշտպանները պնդում են, որ Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ քրեական հետապնդումն անօրինական է և իրենից ներկայացնում է ահաբեկում և քաղաքական ճնշում, քանի որ նրա գործողությունները չեն կարող որակվել որպես հարձակում ոստիկանի վրա։ Ամաղլոբելիի գործընկերներն ու փաստաբանները կոչ են անում դատախազությանը դիմել դատարան և պահանջել փոխել խափանման միջոցը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։