Վրաստանի խորհրդարանի մոտ, որտեղ ռուսական օրենքի ընդունման դեմ ակցիա է անցկացվում, մոբիլիզացվել են հատուկ նշանակության ուժեր և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ջրցան մեքենա։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ցուցարարներին չգերազանցել խոսքի ազատության և խաղաղ հավաքների մասին օրենքով սահմանված նորմերը։
«Եթե հավաքի մասնակիցները չենթարկվեն ոստիկանների օրինական պահանջներին, դուրս գան խոսքի ազատության և խաղաղ հավաքների մասին օրենքով սահմանված նորմերից, ապա իրավապահները կարգուկանոն պահպանելու համար կօգտագործեն օրենքով նախատեսված հատուկ միջոցներ։ Ներքին գործերի նախարարությունը խախտման յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ օրենքի շրջանակներում կձեռնարկի համապատասխան իրավական գործողություններ»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել նաև խաղաղ ակցիայի մասնակիցներին։
Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նիստում, ժամը 10:00-ից, քննարկվում է այսպես կոչված «գործակալների մասին» ռուսական օրենքը։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի որոշմամբ առցանց լրատվամիջոցների հավատարմագրված լրագրողներին արգելվել է մուտք գործել օրենսդիր մարմին։ Հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսին հեռացրել է քննարկումից։
«Վրացական երազանքը» վերադարձրեց այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը, որը մերժվել էր մեկ տարի առաջ՝ մարտին, հանրային լայնածավալ բողոքի ակցիաների արդյունքում։ Այն ժամանակ իշխանության կողմից եղել էր խոստում, որ օրինագիծն «անվերապահորեն, առանց որևէ պայմանի» է հետ կանչվել խորհրդարանից։ Օրենքի նախագծի տեքստը նույն է՝ միայն «օտարերկրյա ազդեցության գործակալ»-ը փոխարինվել է «օտար ուժի շահերը կրող կազմակերպություն» եզրույթով։ Իշխող կուսակցությունը մտադիր է ռուսական օրենքը ընդունել մինչև գարնանային նստաշրջանի ավարտը, թեև դա կարող է վնասել Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին։