«Անամոթ, խայտառակ ստախոս ու անարժան մարդ։ Կոչ եմ անում զերծ մնալ ինձ և իմ հանձնաժողովին իր երկար ու ամեն տեղ եղած լեզվով հիշատակելուց»,- հոկտեմբերի 31-ին խորհրդարանի լիագումար նիստում պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Բերաիան սեքսիստական և վիրավորական հայտարարություններով դիմել է ընդդիմադիր պատգամավոր Թեոնա Աքուբարդիային։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին չի անջատել Բերաիայի խոսափողը։ Ընդհակառակը, նա ժամանակ է ավելացրել նրա և «Վրացական երազանքի» մեկ այլ պատգամավոր Ալուդա Ղուդուշաուրիի ելույթի համար, ով նույնպես սեքսիստական հայտարարություններով է դիմել «Ազգային շարժումից» Անա Ծիթլիձեին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 3 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 4 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 5 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
- 6 Միջազգային ընտրական վարչությունը պետք է նորովի անցկացնի ընտրությունները. Վաշաձե
Իրակլի Բերաիայի վիրավորական ելույթին նախորդել է Թեոնա Աքուբարդիայի հայտարարությունը։ Նա խոսել է օկուպացված Աբխազիայում ռուսական մշտական ռազմական նավատորմի տեղակայման մասին և ասել, որ «Վրացական երազանքը» այդ ամենին արձագանք չունի և չի աջակցում նաև բանաձևի նախագծին։
«Նա ավելի վաղ ասաց, որ պարզվում է, որ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ես և իմ գործընկերները չենք սատարել ի պաշտպանություն Վրաստանի ուղղումը, մենք դահլիճում չէինք, և այդպիսով կատարեցինք Պուտինի առաջադրանքը, որը սուտ է և կանխամտածված ապատեղեկատվություն: Նա շատ լավ գիտի, քանի որ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի պատվիրակությունը կողմ չի կարող քվեարկել ոչ մի որոշման, քանի որ մենք ՆԱՏՕ-ի անդամ երկիր չենք։
Տիկին Աքուբարդիան բազմիցս այցելել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողով, և երբ իմ բազմաթիվ դիտողությունները նախաձեռնվեցին և փոփոխություններ կատարվեցին զեկույցներում, իսկ երբ քննարկվում էր Վրաստանի հարցը, նա այդպես էլ չգտնվեց դահլիճում։ Նա գնացել էր «շոփինգի» կամ, իր իսկ խոսքով ասած, «պախմելիայից» հետո դժվարանում էր վեր կենալ։ Ես և իմ գործընկերները թույլ չենք տվել մեզ մեղադրել մեր թշնամիների առաջադրանքները կատարելու մեջ։
Ափսոս, որ մեր հանձնաժողովում, որը 4 անգամ քվեարկել է իր փոխնախագահի օգտին, նա ընտրեց առճակատման ճանապարհը, և այս ճանապարհին նա դարձավ ոչ թե սովորական, այլ սերիական ստախոս ու խայտառակ մարդ։ Խայտառակ քաղաքական գործիչներին անարժան մարդիկ են սարքում, և այդպիսի մարդիկ արժանի չեն ոչ միայն պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ լինել, այլ այդ մարդիկ հանձնաժողովին մոտենալու հնարավորություն չպետք է ունենան։
Այստեղ պետական շահերի կամ օկուպացիայի մասին մտահոգություն չկա, իսկական պատճառն այն է, որ տիկին Աքուբարդիան վերջին մեկ տարում դիմում է մեր հանձնաժողովին, և ոչ այնքան բարեհաճ, այն է, որ նրան թույլ չեն տալիս տարբեր հարթակներ օգտագործել ապատեղեկատվության համար, ինչպես նաև սելֆի անել իր նմանների հետ։ Ով ծանոթ է օդանավակայանի «լաունջներ» մտնելուն, այնտեղ ժամանակ անցկացնելուն, լավ կհասկանան, թե ինչի մասին եմ խոսում: Կոչ եմ անում այս մարդուն զերծ մնալ ինձ և իմ հանձնաժողովին իր երկար ու ամեն տեղ եղած լեզվով հիշատակելուց»,- ասել է Իրակլի Բերաիան։
Նույն նիստում իշխող կուսակցության մեկ այլ պատգամավոր Ալուդա Ղուդուշաուրին վիրավորել է Անի Ծիթլիձեին։
Ղուդուշաուրին խոսել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մասին՝ նրան անվանելով արժանապատվությունից ու բարոյականությունից զուրկ մարդ։ Ծիթլիձեի «դեբիլի մեկը» ռեպլիկին հաջորդել է Ղուդուշաուրիի սեքսիստական հայտարարությունները։ «Դու անորակ մարդ ես, դու սովորական անորակ կին ես։ ...դու նույնիսկ չես ընդգրկվում այն կանանց ցուցակում, ում Սաակաշվիլին դուր էր գալիս, այնպես որ հանգստացի ու գնա այստեղից։ Գնա, անորակ, անպիտան»։
Թեոնա Աքուբարդիայի խոսքով՝ նա չի վախենում Պետական անվտանգության ծառայությունից և «Վրացական երազանքից», հետևաբար նրան չեն կարող լռեցնել։
Ընդդիմադիր պատգամավորները բողոքել են Բերաիայի և Ղուդուշաուրիի հայտարարությունների դեմ և Բերաիայից պահանջել հրաժարական տալ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Կին պատգամավորների հասցեին սեքսիստական և վիրավորական հայտարարություններին արձագանքել է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Այսօր ես լսեցի խոսքեր, որոնք վիրավորում են ամբողջ Վրաստանի խորհրդարանին։ Սա իսկապես ամոթ է` վրացիների, Վրաստանի, Վրաստանի խորհրդարանի համար:
Ես չգիտեմ, թե ով ինչ օրենք է ընդունելու անպարկեշտության մասին, բայց եթե սրանք անպարկեշտ խոսքեր չեն, ապա չգիտեմ ինչ են»,- նախագահը կոչ է արել խորհրդարանի նախագահին ամենախիստ միջոցներ ձեռնարկել «այն մարդկանց նկատմամբ, որոնք թույլ են տվել իրենց այդպես վարվել»։
Իրակլի Բերաիան երեկ ներողություն է խնդրել Թեոնա Աքուբարդիայի հասցեին արած սեքսիստական հայտարարությունների համար.
«Երբ մեզ ամոթալի կերպով մեղադրում են Կրեմլի հետ կապված լինելու մեջ, մենք միշտ բուռն արձագանք ենք ունենում դրան։ Մեզ համար շատ ցավալի և ծանր է, երբ անձամբ ինձ և մեր թիմին մեղադրում են Ռուսաստանի շահերը անարդար, առանց բողոքարկման և արժանապատվության հետապնդելու մեջ, հատկապես, որ դա համակարգային բնույթ ունի։ Մեզ համար սա կարմիր գիծ է, որը մենք երբեք չենք հանդուրժի, քանի որ մենք շատ լավ գիտենք, թե ինչ ենք անում այս երկրի ազգային շահերի համար։ Երկրորդ մասում ընդունում եմ, որ դա զգացմունքային առումով չափազանցված էր՝ ելնելով մեր լսած հայտարարության խստությունից, և դրա համար ուզում եմ ներողություն խնդրել»։
Խորհրդարանի նախագահի խոսքով՝ նա ընդունում է այն, որ «Վրացական երազանքի» պատգամավոր Իրակլի Բերաիայի ելույթի ժամանակ «ինչ-որ պահի պետք էր խոսափողը անջատել»։ Սակայն վիրավորանքների ժամանակ Պապուաշվիլին պատգամավորներին նույնիսկ կոչ չի արել զերծ մնալ սեքսիստական արտահայտություններից։
«Լելո» կուսակցության անդամ Սալոմե Սամադաշվիլին այսօրվա նիստում պահանջել է Բերաիայի գործը փոխանցել խորհրդարանի էթիկայի խորհրդին։
«Հիմա ավելորդ բաներ պետք չեն, արդեն շատ չլինի ձեզ համար։ Երեկ չափն անցավ ասացինք, մենք ինքներս դատապարտեցինք։ Մարդը ներողություն խնդրեց, և այս պահին ձեզանից ոչ ոք չի հիշում, թե ինչ պաստառ էիք պարզել այստեղ, երբ դա Թեա Ծուլուկիանին էր եկել։ Կին չէ՞ր, թե՞ մարդ չէր։ Երբ mona.ge-ում հրապարակվեցին կին պատգամավորները, ձեզանից որևէ մեկը բարձրաձայնե՞լ է: Եթե դուք մարդկանց դավաճան եք անվանում, մի՞թե դա ավելի քիչ վիրավորանք է։ Չկա՞ ավելին։
Մի քիչ շատ չլինի, ընդունեք ներողություններն ու մարդկային վերաբերմունքը, որն անկեղծ էր»,- ընդդիմությանը դիմել է «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն։
Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպան Մարկ Քլեյթոնի կարծիքով՝ կանանց նկատմամբ բռնությունը և վիրավորական լեզուն այն գործոններից են, որոնք հանգեցնում են քաղաքականությանը կանանց չմասնակցելուն, և շատ կարևոր է, որ վիրավորական լեզուն տեղ չունենա քաղաքական քննարկման մեջ.