Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել մարզական մեկնաբան Սանդրո Ցնոբիլաձեի բնակարանում։ Ցնոբիլաձեն քննչական գործողությունները կապում է եվրոպամետ հանրահավաքներին իր մասնակցության հետ։ Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ գործը վերաբերում է «տուժող կնոջ ինտիմ բնույթի նյութի ապօրինի ձեռքբերմանը»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
«Այսօր առավոտյան մտել են խուզարկության, կատարվում են քննչական գործողություններ։ Այստեղ է փաստաբանը։ Ես չգիտեմ, թե ինչ են փնտրում։ Նրանք խլել են հեռախոսներ, նոութբուքեր, համակարգիչներ»,- իր տան դռան մոտ լրագրողներին ասել է Սանդրո Ցնոբիլաձեն։
Հարցին, թե ինչի հետ է կապում խուզարկությունը, նա ասել է. «Այն բանի հետ, որ ես միշտ հանրահավաքների եմ գնում»:
Ըստ Հատուկ քննչական ծառայության ներկայացուցչի, քննչական գործողությունը կատարվել է դատարանի որոշման հիման վրա՝ տուժողի միջնորդությամբ՝ «անձնական կյանքը պատկերող ինտիմ լուսանկարների մասով», առգրավվել է համակարգչային տեխնիկա։
«Տուժողի բողոքի հիման վրա քննություն է տարվում նրա անձնական կյանքը պատկերող ինտիմ լուսանկարների ապօրինի ձեռքբերման փաստով։ Տուժողը մատնացույց է արել այն անձին, ում նկատմամբ մենք անձնական խուզարկություն ենք կատարել։ Նաև Meta-ից ստացվող տեղեկատվությունը համապատասխանում է այն հասցեին, որտեղից անձը կեղծ հաշվի միջոցով ապօրինի կերպով ինտիմ լուսանկարներ է ձեռք բերել: Մեղադրանքների մասին խոսք չկա [...] Այլ մանրամասներ այս փուլում չեմ կարող հայտնել։ Կատարվում է հետաքննություն»,- ասել է քննիչ Վասիլ Կակաշվիլին։
Վերջին երեք ամսվա ընթացքում քննչական մարմինները խուզարկել են եվրոպամետ բողոքի ակցիաների մի քանի ակտիվ մասնակիցների բնակարանները, ինչը գնահատվել է որպես նրանց ահաբեկելու փորձ։
