Սեպտեմբերի 16-ին հրապարակված հասարակական կարծիքի հարցման համաձայն՝ յուրաքանչյուր երրորդ քաղաքացին ասել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում բավարար գումար չի ունեցել՝ ամեն ամիս կամ ավելի հաճախ իր կամ ընտանիքի համար սնունդ գնելու համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 2 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 3 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
- 4 Գերագույն դատարանի ցմահ դատավոր Շալվա Թադումաձեն նշանակվել է ներքին գործերի փոխնախարար
- 5 Եթե Իվանիշվիլին իրականացնի դեկտեմբերի 29-ի ծրագիրը, նա պետք է սպասի անհավանական պատասխանի․ Ուիլսոն
- 6 Կավելաշվիլին պնդում է, որ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը շարունակվում է
Հարցման մասնակիցների 45%-ն ասում է, որ այժմ ավելի քիչ ֆինանսական հնարավորություններ ունի, քան հինգ տարի առաջ։ Միայն 20%-ն է նշում, որ իրենց ֆինանսական հնարավորությունները բարելավվել են։
Վրաստանի տնտեսության ներկայիս վիճակը 55%-ը գնահատել է վատ, միայն 4%-ն է գնահատել լավ, իսկ 38%-ը՝ միջին։
Հարցին, թե ո՞ր ազգային խնդիրն է ամենակարևորը ձեր և ձեր ընտանիքի համար, պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ՝ աշխատատեղեր՝ 36%, թանկացում/գնաճ՝ 35%, աղքատություն՝ 32%, տարածքային ամբողջականություն՝ 26%, թոշակներ՝ 18%, մարդու իրավունքներ - 14 % (քաղաքացիները հնարավորություն են ունեցել ընտրել երեք պատասխան): Քաղաքացիների առաջնահերթությունները չեն փոխվում ըստ քաղաքական համակրանքների:
Հարցվածների 67%-ը կարծում է, որ Վրաստանում աղքատության հետ կապված իրավիճակը վերջին տասը տարում վատթարացել է։ NDI-ը նշում է, որ այլ խմբերի համեմատ, աղքատությունն ավելի հրատապ խնդիր է ազգային փոքրամասնությունների դեպքում:
2018-ի համեմատ ավելի քիչ մարդիկ են կարծում, որ առողջապահական մատչելիության հետ կապված իրավիճակը բարելավվել է։ Առողջապահության համակարգի առջև ծառացած երեք ամենամեծ խնդիրներից քաղաքացիները նշում են դեղերի գինը, բժշկական ծառայությունների/բժիշկների այցելությունների արժեքը և բուժանձնակազմի որակավորման բացակայությունը։
Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ հարցվածների մեծամասնությունը՝ 66%-ը, ակնկալում է, որ առաջիկա մեկ տարում Վրաստանում տնտեսական իրավիճակը կվատթարանա։
NDI-ի հետազոտությունն իրականացվել է CRRC Վրաստանի կողմից՝ Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ հուլիսի 14-ից օգոստոսի 15-ը ողջ երկրում՝ բացառությամբ օկուպացված տարածքների: Հարցումը ներառում է 2104 լրացված հարցազրույց։ Հարցման միջին սխալի սահմանը +/- 2 տոկոս է: