Ողջ գիշերը Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայում անցկացրած ընդդիմության առաջնորդներն ասում են, որ հետագա քայլերի մասին հայտարարություն կանեն այսօր՝ ժամը 19։00-ին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 5 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 6 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
«Մենք երեկ ասացինք, որ դիմադրության շարժում ենք սկսել։ Մեկ օր, երկու ժամ, երեք ժամ չէ։ Մենք՝ առաջնորդներս, առաջնորդ ասելով նկատի ունեմ այն մարդկանց, ովքեր ունեն պատասխանատվություն, ձեր տված մանդատով, մենք կանգնելու ենք այստեղ՝ անդադար, անընդհատ այստեղ ենք լինելու, ամեն ինչ կազմակերպվելու է, ամեն ինչ տեղում է լինելու, մենք չենք հեռանալու այստեղից:
Ժամը 7-ին հանությանը կոչ ենք անում մեծ հավաք անել՝ ձեզ տեղեկացնելու հետակա ծրագրերի մասին։ Ինչքան շատ մարդ գա ու խոսի ամբողջ օրը, այնքան լավ, բայց բոլորիդ սպասում ենք ժամը 7-ին»,- ասել է «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից Էլենե Խոշտարիան։
Հայտարարությամբ է հանդես եկել նաև «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Խատիա Դեկանոիձեն. «Ծրագիրը հետևյալն է՝ բոլորը, ում հարմար է, և ես կարծում եմ, որ մենք այսօր մեր հայրենիքին ավելի լավ բան չունենք անելու, բոլորը պետք է գան այստեղ։ Ժամը 7-ին պետք է հնարավորինս շատ հավաքվենք՝ բողոքի ակցիա անելու, տեղեկատվական հանրահավաք։ Դա շատ կարևոր է լինելու, և մենք, իհարկե, չպետք է կորցնենք բողոքի այս առանցքային լիցքը, դիմադրությունը»,- ասել է նա։
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 20:00-ին, Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայում սկսվել է շուրջօրյա շարունակական բողոքի ակցիա, որը կազմակերպել են ընդդիմադիր «Միասնություն-Ազգային շարժում» և «Կոալիցիա հանուն փոփոխությունների» կուսակցությունները։ Բողոքի ակցիային միացել են նաև «Գախարիան հանուն Վրաստանի» և «Ուժեղ Վրաստանի» անդամները, որոնք պահանջում են նոր խորհրդարանական ընտրություններ։ Բողոքի ակցիայի պատճառով փակ են Վարազիսխևիի և Ճավճավաձեի պողոտաները։
