Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե դա խաղաղություն կբերի Ուկրաինային, կամ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու դիմաց։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 2 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 3 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 4 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 5 Բաթումիում գտնվող «Երազանքի քաղաքում» 2 երեխա է ընկել ջրով լի փոսը և մահացել
- 6 Մզիա Ամաղլոբելին բոլոր անարդարացիորեն ձերբակալվածների խիզախության խորհրդանիշն է․ Կալլաս և Կոս
Փետրվարի 23-ին կայացած մամուլի ասուլիսում Զելենսկիին հարցրել է, թե պատրա՞ստ է արդյոք հրաժարական տալ, եթե դա Ուկրաինայի համար խաղաղություն ապահովի։
«Եթե Ուկրաինայի համար խաղաղություն լինի, և եթե դա ձեզ իսկապես անհրաժեշտ լինի, ես պատրաստ եմ լքել իմ պաշտոնը։ Երկրորդ խնդիրն այն է, որ ես կարող եմ դա փոխանակել ՆԱՏՕ-ի հետ, եթե այդպիսի պայման լինի»,- ասել է Զելենսկին։
Նա ասել է, որ կենտրոնացած է Ուկրաինայի անվտանգության վրա այսօր, ոչ թե 20 տարի հետո: Խոսելով ՆԱՏՕ-ի մասին՝ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ դաշինքին անդամակցելը ամենաէժան տարբերակը կլինի Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորելու համար։
«Համենայնդեպս, ինչ-որ մեկն ուզում էր սա, թե ոչ, պաշտպանում էր այս գաղափարը, թե ոչ, այս թեման դրված է սեղանին։ Այս թեման դրվելու է անվտանգության երաշխիքների և բանակցությունների սեղանին։ Չգիտեմ, թե ինչպես կավարտվեն բանակցությունները, բայց ցանկացած ձևաչափով, ամեն դեպքում, դա կլինի սեղանին։ Սա, հավանաբար, կքննարկենք մեր գործընկերների հետ։
Այստեղ շատ կարևոր է, որպեսզի բոլորը հասկանան, որ սա բանակցային սեղան չէ, որտեղ հրավիրված է Ուկրաինան։ Սա մեր սեղանն է, քանի որ Ուկրաինայում պատերազմ է։ Մենք հրավիրում ենք մեր եվրոպացի առաջնորդներին, առաջին հերթին, որովհետև Ուկրաինայում պատերազմ է, և մենք այս մայրցամաքի անբաժանելի մասն ենք՝ Եվրոպա, ապագա Եվրամիություն», - ասել է Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Եվրոպան և Միացյալ Նահանգները պետք է լինեն խաղաղության և անվտանգության երաշխիքների մասին բանակցությունների սեղանի շուրջ։
«Մենք ցանկանում ենք, որ պատերազմն ավարտվի, և մեր գործընկերները նույնպես դա ցանկանում են։ Գործընկերները ցանկանում են, որ Ռուսաստանը այնտեղ լինի, և Ռուսաստանը այնտեղ կլինի։ Ես իսկապես հավատում եմ, որ ԱՄՆ նախագահ Թրամփը ցանկանում է և կօգնի մեզ վերջ տալ այս պատերազմին, բայց ուժի միջոցով խաղաղությունն առաջին հերթին մեր ուժերն ուղղորդում է դեպի Ռուսաստան»:
Վլադիմիր Զելենսկին նշել է, որ պրագմատիկ մոտեցում ունի Թրամփի վարչակազմի նկատմամբ։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը նրան անվանել էր «առանց ընտրությունների բռնապետ»։
«Ես օրինական ընտրված նախագահ եմ, ոչ մի ուժի միջոցով չեմ եկել իշխանության։ Ես ընտրվել եմ 73 տոկոսով... Ռազմական դրության ավարտից հետո ընտրություններ են լինելու, և ժողովուրդն իր ընտրությունը կանի։ Ես մտադիր չեմ տասնամյակներով իշխանության ղեկին լինել, բայց մենք թույլ չենք տա Պուտինին իշխանության ղեկին լինել նաև ուկրաինական տարածքներում։ Դրա համար մենք կկռվենք»,- ասել է Զելենսկին։
