Զելենսկին Զալուժնիին ազատել է զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գեներալ Վալերի Զալուժնիին ազատել է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնից։ Զելենսկին համապատասխան հրամանագիրը հրապարակել է փետրվարի 8-ին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ես որոշեցի նորացնել Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարությունը։ Խոսքը ազգանունների և առավել ևս քաղաքականության մասին չէ։ Խոսքը մեր բանակի համակարգի, Ուկրաինայի զինված ուժերի կառավարման և այս պատերազմի դաշտային հրամանատարների փորձի օգտագործման մասին է»,- Զալուժնիի հետ հանդիպումից հետո հայտարարել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ վերագործարկման անհրաժեշտություն կա, և շտաբները բոլոր մակարդակներում պետք է այնպես զգան առաջին գիծը, ինչպես զգում են առաջնագծում գտնվող զինվորները։

«Այս պատերազմի դաշտային հրամանատարները՝ առաջնագծի հրամանատարները, պետք է իրենց հատուկ փորձը գիտակցեն ողջ բանակում, ղեկավար դիրքերում։ Այսօր Ուկրաինայի պաշտպանության ուժերը բաղկացած են գրեթե մեկ միլիոնից։ Նրանք կոչված էին պաշտպանելու երկիրը։ Մեծամասնությունը առաջին գիծն այնքան չի զգացել, որքան փոքրամասնությունը, որն իրականում առաջին գծում էր, իրականում կռվում էր: Սա նշանակում է, որ մեզ անհրաժեշտ է այլ մոտեցում ռոտացիաների նկատմամբ, առաջնագծի կառավարման տարբեր մոտեցում, մոբիլիզացիայի և հավաքագրման այլ մոտեցում, այսօրվանից Ուկրաինայի Զինված ուժերի ղեկավարությունը կստանձնի կառավարման նոր թիմը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար կլինի Արևելյան ճակատում Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին։ Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ Սիրսկին ղեկավարել է Կիևի պաշտպանության և Խարկովի ազատագրման գործողությունները։

«Ես շնորհակալ եմ գեներալ Զալուժնիին երկու տարվա պաշտպանության համար։ Ես շնորհակալ եմ բոլոր հաղթանակների համար, որոնք մենք ձեռք ենք բերել միասին, և շնորհակալ եմ բոլոր ուկրաինացի մարտիկներին, ովքեր հերոսաբար կրում են այս պատերազմի ծանր բեռը։ Ես գեներալ Զալուժնիին առաջարկեցի մնալ մեր թիմի անդամ։ Ես շնորհակալ կլինեմ, եթե նա համաձայնի սրան»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ԶԼՄ-ները հայտնում էին Զալուժնիի հնարավոր հեռացման մասին։ Վարկածներից մեկի համաձայն՝ Վլադիմիր Զելենկիի դժգոհությունն առաջացրել է Վալերի Զալուժնիի հանրաճանաչությունը, ինչպես նաև նոյեմբերին The Economist-ի կողմից հրապարակված հարցազրույցը, որտեղ գեներալն ասում էր, որ պատերազմը մտել է փակուղի, և Ռուսաստանի հյուծվածության հաշվարկը սխալ է։ Ուկրաինայի իշխանությունները հերքել են գերագույն գլխավոր հրամանատարի և նախագահի միջև կոնֆլիկտի առկայությունը։

Վալերի Զալուժնին Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար է նշանակվել 2021 թվականի հուլիսին։ Մի քանի ամիս անց՝ 2022 թվականի փետրվարին, Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա։ Ինչպես գրում է CNN-ը, մինչ Ուկրաինայի դաշնակիցներից շատերը մտավախություն ունեին, որ Կիևը մի քանի օրերի ընթացքում կընկնի, իսկ երկրի մնացած մասը՝ շաբաթների ընթացքում, ուկրաինական զորքերը՝ Զալուժնիի գլխավորությամբ, կարողացան ռուսական զորքերը դուրս մղել մայրաքաղաքից, իսկ մինչև տարեվերջ հաջողվեց ազատագրել պատերազմի առաջին շաբաթներին գրավված հարավային և արևելյան տարածքների մեծ մասը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):