Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Իրակլի Շվանգիրաձեն հենց դատարանի դահլիճում «Գիրչի - ավելի ազատություն» կուսակցության և «Փոփոխությունների համար» կոալիցիայի առաջնորդներից Զուրաբ Ջափարիձեին կալանավորելու որշում է կայացրել։ Ջափարիձեի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր 20 000 լարի գրավ՝ «Վրացական երազանքի» կողմից խորհրդարանում ստեղծված ժամանակավոր քննիչ հանձնաժողովին չներկայանալու համար, որը նա չէր վճարել։ Դատախազությունը միջնորդել է նրան կալանավորել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
«Եթե բոլորը հրաժարվեն մասնակցել կեղծիքին, այս ռեժիմը կփլուզվի։ Եթե ինձ բանտ նստեցնեն, գնալո՞ւ եմ հանձնաժողովին։ Չկա որևէ ռացիոնալ փաստարկ, թե ինչու ես պետք է բանտում լինեմ։
Ազատազրկման հիմք չկա։ Ո՞վքեր են վկաները։ Ես չգիտեմ, թե ինչ ապացույցներ պետք է ոչնչացնեմ, եթե ազատ լինեմ։ Ինչ վերաբերում է երկրից փախչելուն, ես Ստրասբուրգում էի, հետո էլի գնացի ու վերադարձա, և ամեն օր մասնակցում եմ քաղաքական դրդապատճառներով կալանավորվածների դատավարություններին։ Ես որևէ վտանգ չեմ ներկայացնում, որ կազդեմ վկաների վրա կամ կհեռանամ երկրից։ Ես չեմ ճանաչում այս խորհրդարանի կողմից ստեղծված հանձնաժողովը», - ասել է Զուրաբ Ջափարիձեն։
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով, որը վերաբերում է «Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննիչ հանձնաժողովի պահանջը չկատարելուն» և նախատեսում է տուգանք կամ մինչև մեկ տարի ազատազրկում։
Ջափարիձեի փաստաբաններ Նիկա Գվարամիան և Իրակլի Չոմախաշվիլին խնդրել են փոխել դատարանի դահլիճը, քանի որ դատավարությանը շատ մարդիկ էին ցանկանում մասնակցել, իսկ դատարանի դահլիճը փոքր էր՝ տեղավորում էր մոտավորապես 20 մարդ։ Դատավորը չի քննարկել այս միջնորդությունը։ Նա նաև չի բավարարել փաստաբանների մյուս խնդրանքները. լսումներին ներկա լինեին ԱՄՆ-ի և Գերմանիայի դեսպանությունների ներկայացուցիչները, հարցաքննեին այսպես կոչված «Ժամանակավոր քննիչ հանձնաժողովի» նախագահ Թեա Ցուլուկիանիին։ Միջնորդությունները մերժվելուց հետո փաստաբանները լքել են նիստը։ Դատավորը հանրային պաշտպան չի նշանակել Ջափարիձեին, ով մնացել էր առանց պաշտպանի, քանի որ, ըստ նրա, մեղադրյալ կողմը փորձում էր հետաձգել գործը։
Մինչ դատավորը կսկսեր Ջափարիձեի գործի քննությունը, դատարանի տարածքում մեծ թվով ոստիկաններ էին մոբիլիզացվել։ Դատարանի շենքում տեսախցիկներով մուտք գործելն արգելված էր։
Զուրաբ Ջափարիձեի ձերբակալությունից հետո «Փոփոխությունների համար» կոալիցիայի առաջնորդներից Նիկա Մելիան հայտարարել է, որ չի մասնակցի Թբիլիսիի քաղաքային դատարանում մայիսի 29-ին իր գործով նշանակված դատական նիստին։ Դատախազությունը Նիկա Մելիային նույնպես մեղադրում է «Վրացական երազանքի» խորհրդարանի ժամանակավոր քննիչ հանձնաժողովին չներկայանալու մեջ։ Ջափարիձեի նման, նրա նկատմամբ որպես գրավ կիրառվել է 50 000 լարի։ Մելիան նույնպես չի պատրաստվում վճարել գրավը։
«Ես որոշում կայացրի այնտեղ չգնալ։ Ինչո՞ւ։ Մարդկանց նկատմամբ հարգանքից ելնելով։ Այսօր ես տեսա, թե ինչպես էին այնտեղ վերաբերվում կանանց, տարեցներին և երիտասարդներին։ Ես չեմ ուզում, որ սա կրկնվի։ Վստահ եմ, որ եթե Զուրան իմանար այս մասին, նա նմանատիպ որոշում կկայացներ», - ասել է Նիկա Մելիան «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում։
Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չմասնակցելու համար մայիսի 14-ին կալանավորվել է նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին։
Նույն մեղադրանքներով գրավի դիմաց ազատ են արձակվել ընդդիմադիր քաղաքական գործիչները՝ «Փոփոխությունների համար կոալիցիայի» մեկ այլ առաջնորդ Նիկա Գվարամիան (30 000 լարի), «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներ Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն (50 000 - 50 000 լարի), «Միացյալ ազգային շարժման» անդամ Գիվի Թարգամաձեն (10 000 լարի), «Ստրատեգիա Աղմաշենեբելիի» առաջնորդ Գիորգի Վաշաձեն (50 000 լարի):
Խազարաձեն, Թարգամաձեն և Ջափարիձեն արդեն վճարել են գրավի գումարը։ Վաշաձեն նույնպես մտադիր է վճարել այն անշարժ գույքի ապահովագրության միջոցով։ Գվարամիան ասել է, որ չի վճարելու գրավը։ Նրա գործով դատական նիստը կկայանա հունիսի 7-ին։
Փետրվարի 5-ին «Վրացական երազանք» կուսակցությունը միակուսակցական խորհրդարանում ստեղծեց քննիչ հանձնաժողով՝ 2003-2012 թվականներին «Ազգային շարժման» կառավարության և դրա պաշտոնյաների գործունեությունը ուսումնասիրելու համար։ Այսպես կոչված քննիչ հանձնաժողովը գլխավորում է Թեա Ծուլուկիանին։ «Վրացական երազանքը» ցանկանում է արգելել «Ազգային շարժումը» և այլ ընդդիմադիր կուսակցություններ, որոնք չեն ճանաչել 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, հրաժարվել են մանդատներից և պահանջում են նոր ընտրություններ։
