Թբիլիսիում 19-ամյա Ռևի Դեմետրաշվիլիի մահվան գործով դատախազությունը ձերբակալել է Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության բաժանմունքի մեկ աշխատակցի։ Ձերբակալվածը մեղադրվում է ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները խախտելու մեջ, ինչը մարդկային զոհերի պատճառ է դարձել։ Հանցագործությունը պատժվում է 4-ից 7 տարի ազատազրկմամբ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
Դատախազության տվյալներով՝ պարզվել է, որ հուլիսի 19-ին՝ ժամը 04:35-ի սահմաններում, Ռևի Դեմետրաշվիլին մոտոցիկլետով ընթացել է գերարագ արագությամբ։ Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության բաժնի աշխատակիցները պահանջել են կանգ առնել, ինչին նա չի ենթարկվել և շարունակել է շարժվել Ալեքսանդրե Կազբեգիի պողոտայի ուղղությամբ, ինչի ժամանակ բախվել է պարեկային ոստիկանության բաժնի աշխատակցի վարած մեքենային, որը երթևեկել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ։ Մոտոցիկլետի վարորդը տեղում մահացել է։ «Պարեկային ոստիկանության ծառայողների կողմից հնարավոր հանցագործության փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է», - հայտնել են դատախազությունից։
Ճանապարհատրանսպորտային պատահարին պարեկային ոստիկանության անձնակազմի մասնակցության մասին տեղեկությունն ի սկզբանե տարածել էին «Ֆորմուլա» և «Մթավարի արխի» հեռուստաընկերությունները։ Նրանք ձեռք են բերել ականատեսի կողմից արված տեսագրություն, որտեղ հավանաբար երևում է, որ բախման հետևանքով վնասվել է ոստիկանական մեքենա։ Նշված կադրերը նկարահանած քաղաքացի Գիորգի Մոդեբաձեն ՆԳՆ-ի կողմից ձերբակալվել է վարչական կարգով։ Նա մեղադրվում է ոստիկանների նկատմամբ բանավոր վիրավորանքի մեջ։
Հաղորդվել է, որ պարեկային խումբը հետապնդման ժամանակ ավտոմեքենայով փակել է մոտոցիկլետի ճանապարհը։
Միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ն հաղորդագրություն չի տարածել։ Դատախազությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 6-րդ մասով։
