2022 թվականին ծնելիությունը նվազել է, ամենաքիչ երեխաներ ծնվել են Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Լուսանկարը՝ Գիորգի Նիկոլավայի/գյուղ Ղեբի, Ռաճա

2022 թվականին Վրաստանում ողջ ծնվել է 42 319 երեխա, այդ թվում՝ 21 897 տղա և 20 422 աղջիկ։ Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ անցյալ տարի, 2021 թվականի համեմատ, 3 627-ով ավելի քիչ երեխա է ծնվել։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ամենաքիչ երեխաներ ծնվել են Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում (246 երեխա), Մցխեթա-Մթիանեթիում (788), Գուրիայում (917) և Սամցխե-Ջավախեթիում (1 687): Ամենաշատ երեխաներ ծնվել են Թբիլիսիում (14 202), Աջարիայում (5 267), Իմերեթիում (5 215), Քվեմո Քարթլիում (5 074) և Կախեթիում (3 377):

Ծնունդների ընդհանուր թվաքանակում, 2021 թվականի համեմատ, առաջին երեխայի տեսակարար կշիռը 37.4%-ից աճել է մինչև 39.1% (16 544 երեխա), երկրորդ երեխայի մասնաբաժինը 35.6%-ից նվազել է մինչև 33.5% (14 169 երեխա), իսկ երրորդ և հաջորդ ծնունդների տեսակարար կշիռը մնացել է գրեթե անփոփոխ և կազմել 26.6% (11 241 երեխա): 2022 թվականին առաջին երեխայի ծննդյան ժամանակ մոր միջին տարիքը կազմել է 26.4 տարի։

Անցյալ տարի մահացել է 49 118 մարդ, ինչը նշանակում է, որ երկրում գրանցվել է բացասական բնական աճ։ Ողջ ծնվածների և մահացածների թվի տարբերությունը կազմել է 6 799։ Բացասական բնական աճ է գրանցվել բոլոր շրջաններում, բացառությամբ Թբիլիսիի, Աջարիայի Ինքնավար Հանրապետության և Քվեմո Քարթլիի շրջանի։

Մահացությունների ամենաշատ դեպքերը գրանցվել են Թբիլիսիում (14 123 մարդ), որին հաջորդում են Իմերեթին (8 202 մահվան դեպ), Սամեգրելո-Զեմո Սվանեթին (4 873), Քվեմո Քարթլին (4 528), Կախեթին (4 408), Աջարիան (3 811), Շիդա Քարթլին (3 423), Սամցխե-Ջավախեթին (1 932), Գուրիան (1 702), Մցխեթա-Մթիանեթին (1 401), Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթին (715): Բացի այդ, 2022-ին, 2021-ի համեմատ, մահացածների թիվը նվազել է 18%-ով։

2022 թվականին գրանցվել է 26 048 ամուսնություն։ Առաջին ամուսնության միջին տարիքը կանանց դեպքում 29.4 տարեկան է, տղամարդկանց դեպքում՝ 31.9։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։