Վրաստանի Ազգային բանկի տվյալների համաձայն՝ 2023 թվականի մարտին Վրաստան փոխանցված դրամական միջոցների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 127,1%-ով և կազմել 438,4 մլն ԱՄՆ դոլար։ Մարտին Ռուսաստանից դրամական փոխանցումները կրկին բարձր են եղել (224 մլն ԱՄՆ դոլար) և 8,3 անգամ գերազանցում են նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Մարտին դրամական փոխանցումների հիմնական աղբյուրները եղել են՝ Ռուսաստանը (51,0%), ԵՄ երկրները (24,6%) և ԱՄՆ-ը (8,2%)։
2022 թվականին Ռուսաստանից Վրաստան է ժամանել 1,1 մլն այցելու։ Անցյալ տարի Ռուսաստանի քաղաքացիները վրացական բանկերում բացել են ավելի քան 60 հազար հաշիվ, իսկ նրանց ընթացիկ հաշիվներում և ավանդներում տեղաբաշխված գումարը 2021 թվականի համեմատ աճել է գրեթե 4 անգամ և հասել 2,8 միլիարդ լարիի։ Ռուս այցելուների մի մասն իրականում ներգաղթյալներ են և երկար ժամանակով են հաստատվել Վրաստանում։ Այդ մասին է վկայում Ռուսաստանի քաղաքացիների կողմից ընկերությունների գրանցումը և վրացական բանկերում տասնյակ հազարավոր հաշիվների բացումն ու ներդրված ավանդների ծավալը։ 2022 թվականին Վրաստանում գրանցվել է շուրջ 15 000 ռուսական ընկերություն, ինչը 16 անգամ ավելի է 2021 թվականի ցուցանիշից։
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է 22 400 ռուսական ընկերություն, որոնց 66%-ը գրանցվել է Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո։
2022 թվականին Վրաստանը Ռուսաստանից ստացել է մոտ 3,6 միլիարդ ԱՄՆ դոլարի եկամուտ՝ դրամական փոխանցումների, զբոսաշրջության և ապրանքների արտահանման միջոցով, ինչը 3 անգամ ավելի է, քան 2021 թվականին նույն աղբյուրներից Ռուսաստանից ստացված եկամուտը։ Այս ցուցանիշը նույնիսկ 2 անգամ գերազանցում է Ռուսաստանից ստացված եկամուտը 2019 թվականին՝ մինչև համաճարակի սկիզբը։
2022 թվականին Ռուսաստանից դրամական փոխանցումներից, զբոսաշրջությունից և ապրանքների արտահանումից ստացված եկամուտը կազմել է Վրաստանի տնտեսության (ՀՆԱ) 14,6 տոկոսը, մինչդեռ 2021 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 6,3 տոկոս, իսկ առավելագույն 9,9 տոկոս՝ եղել է 2018 թվականին։
2022 թվականին վրացական արտահանումը Ռուսաստան աճել է 6,8%-ով և կազմել 652 մլն ԱՄՆ դոլար։ Պատերազմից հետո՝ մարտ-դեկտեմբեր ամիսներին, արտահանումն աճել է 3,2%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է թեթև մարդատար ավտոմեքենաների վերաարտահանման 5 անգամ աճով։
Պատերազմի սկսվելուց հետո ամենաշատը աճել է Ռուսաստանից նավթամթերքի (վառելիքի) ներկրումը` 482 մլն ԱՄՆ դոլարով (5 անգամ ավելի)։ Ներմուծման մեջ ռուսական վառելիքի մասնաբաժինը կազմել է 51%։ Պարենային ապրանքների ներմուծումն աճել է 45%-ով և կազմել 442 մլն դոլար: Ածխածնային պողպատի ներմուծումն աճել է 8 անգամ և կազմել 49 մլն դոլար։ Ածխի և կոքսի ներմուծումն աճել է 157%-ով և կազմել 70 մլն ԱՄՆ դոլար:
Չնայած Ռուսաստանից էլեկտրաէներգիայի ներմուծման 46 տոկոս աճին, ռուսական էլեկտրաէներգիան կազմում է Վրաստանի ներքին սպառման միայն 2,6 տոկոսը։
2022 թվականին Ռուսաստան գինու արտահանումն աճել է 23%-ով և կազմել 161 մլն ԱՄՆ դոլար։ Ռուսական շուկան զբաղեցնում է վրացական գինու արտահանման 64%-ը, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2013 թվականից ի վեր՝ ռուսական շուկա վրացական գինու վերադարձից հետո։
Վրաստանի կախվածությունը ռուսական ցորենից ու ալյուրից շարունակում է բարձր մնալ։ 2022 թվականին ռուսական ցորենի և ցորենի ալյուրի մասնաբաժինը Վրաստանի ցորենի և ցորենի ալյուրի ընդհանուր ներմուծման մեջ կազմել է 97%։ Վրաստանում սպառվող ցորենի ալյուրի 78%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին: