Վիճակագրության ազգային ծառայությունը հրապարակել է 2023 թվականի ժողովրդագրական հիմնական ցուցանիշները, որոնց համաձայն՝ անցյալ տարի Վրաստանում բացասական բնական աճ է գրանցվել։ Ողջ ծնվածների և մահացածների թվի տարբերությունը կազմել է 2542։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Դրական բնական աճ է գրանցվել միայն Թբիլիսիում, որտեղ ծնվել է 13 697 մարդ, մահացել է 12 229 մարդ, Աջարիայում (5046 ծնունդ, 3286 մահ) և Քվեմո Քարթլիում (4878 ծնունդ, 4159 մահ)։
Վրաստանում ողջ ծնվածների թիվը կազմել է 40 214 երեխա, այդ թվում՝ 21 010 տղա և 19204 աղջիկ։ Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 5%-ով։ Ամենաքիչը՝ 226 երեխա ծնվել է Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում։
2023 թվականին ողջ ծնվածների ընդհանուր թվի մեջ, 2022 թվականի համեմատ, հերթականությամբ առաջինը ծնվածների տեսակարար կշիռը նվազել է 39,1%-ից մինչև 37,7%, երկրորդ երեխայի տեսակարար կշիռը մնացել է գրեթե անփոփոխ և կազմել 33,6%, իսկ երրորդ և հաջորդ ծնունդները 26,6%-ից հասել են 27,5%-ի։
Մինչև 25 տարեկան մայրերից ծնված երեխաների տեսակարար կշիռը նվազել է մինչև 24,6%: Աճը նկատվում է 40 և ավելի բարձր տարիքի մայրերի մոտ՝ նրանց մասնաբաժինը 4%-ից հասել է 6%-ի։
Անցյալ տարի մահացել է 42 756 մարդ, ինչը 13%-ով պակաս է 2022 թվականի տվյալներից։ Մահվան ամենաշատ դեպքերը գրանցվել են Թբիլիսիում՝ 12 229, Իմերեթիում՝ 7 008, Քվեմո Քարթլիում՝ 4 159 և Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 4 119։
Անցած տարի երկրում գրանցվել է 22 275 ամուսնություն, ինչը 14,5%-ով պակաս է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից։ Ըստ շրջանների՝ գրանցված ամուսնությունների ամենաշատ թիվը արձանագրվել է Թբիլիսիում՝ 6 738 ամուսնություն, Իմերեթիում՝ 3 334, Քվեմո Քարթլիում՝ 2 748 և Աջարիայում՝ 2 208։ Կանանց առաջին ամուսնության միջին տարիքը 29,7 տարեկան է, իսկ տղամարդկանցը՝ 32,1։
Անցած տարի գրանցվել է ամուսնալուծության 13 664 դեպք, ինչը 3,1%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Ամենաշատ ամուսնալուծությունները գրանցվել են Թբիլիսիում՝ 4 688 ամուսնալուծություն, Իմերեթիում՝ 2 285, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 1 507 և Քվեմո Քարթլիում՝ 1 331։