2023 թվականին Վրաստանում 10 430 աշակերտի կարգավիճակ է կասեցվել։ Կարգավիճակի կասեցման պատճառը շատ դեպքերում եղել է ընտանիքի հետ արտերկիր մեկնելը։ 404 անչափահասներ դպրոցը թողել են աշխատանք սկսելու պատճառով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Ըստ Հանրային պաշտպանի հաշվետվության, որը հիմնված է կրթության նախարարությունից ստացված տեղեկության վրա, 10 430 աշակերտներից 1 598-ի կարգավիճակը կասեցվել է մասնագիտական ուսումնական հաստատությունում ուսումը շարունակելու հիմքով, իսկ 2 647-ը եղել են օտար երկրի քաղաքացիներ։
Նախորդ տարի 38 անչափահաս ուսումը թողել է ամուսնության/նշանադրության պատճառով։ Համեմատության համար նշենք, որ 2022 թվականին ամուսնության պատճառով 47 աղջիկ և մեկ տղա է դադարեցրել կրթություն ստանալ։ Հանրային պաշտպանը նշում է, որ աղջիկները հաճախ երիտասարդ տարիքում դադարում են կրթություն ստանալ ամուսնության պատճառով, և չնայած կրճատմանը, տվյալները դեռ տագնապալի են։
Լրացուցիչ՝ դպրոցներից դուրս է եկել 2 944 աշակերտ (որոնցից 233-ը՝ մակարդակը հաղթահարելու հիմքով), իսկ 27 աշակերտ հեռացվել է դպրոցից։
Ընդհանուր հաշվով՝ կարգավիճակը դադարեցվել է, մակարդակը հաղթահարելով դուրս է եկել և հեռացվել 13 401 աշակերտ (5817 աղջիկ և 7584 տղա)։ 2022 թվականին այս ցուցանիշը կազմել է 12 792, 2021 թվականին՝ 8 429, իսկ 2020 թվականին՝ 6 704։
Վերջին տվյալներով Վրաստանում գործում է 210 մասնավոր և 2086 հանրակրթական դպրոց, իսկ աշակերտների ընդհանուր թիվը կազմում է 634 679։
