Հանրային պաշտպանի ներկայացուցիչները մայիսի 13-ին այցելել են խորհրդարանի մոտ վարչական կարգով կալանավորված 23 անձանց։ Ըստ Հանրային պաշտպանի հայտարարության՝ գործնականում բոլորը վկայում են ոստիկանների կողմից բռնության մասին և ունեն վնասվածքներ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
«23 բերման ենթարկվածներից 22-ը մատնանշում են ոստիկանների ոչ պատշաճ վերաբերմունքը, իսկ նրանցից 16-ը պահանջում են, որ Հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն իրականացնի։
Մայիսի 13-ին խորհրդարանի շենքի մոտ ՆԳ նախարարությունը «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի դեմ կազմակերպված ցույցի 23 մասնակից է ձերբակալել։ Նրանք մեղադրվում են մանր խուլիգանության և ոստիկանության պահանջներին չենթարկվելու մեջ։ Ձերբակալվածներից երեքը այլ երկրի քաղաքացիներ են՝ 2002 թվականին ծնված Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Գ.Բ.-ն և 1995 թվականին ծնված Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի Պ.Հ.-ն, և նույն երկրի մեկ այլ քաղաքացի։
Լրատվամիջոցներին հաջողվել է ֆիքսել ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների ձերբակալությունների մի շարք դեպքեր։ Շատ դեպքերում ոստիկանները ղեկավարների կողմից հրահանգ են ստացել, թե ում են ձերբակալելու, որից հետո ՆԳՆ ներկայացուցիչները հանկարծակի անցել են ցուցարարների կողմը, հարձակվել կոնկրետ անձի վրա, հարվածել նրա դեմքին ու գլխին ու քաշել հատուկ նշանակության ջոկատի կողմը։ Տեսանյութից երևում է, որ ոստիկանները, ՆԳՆ հատուկ նշանակության վարչության և հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները ոտքերով հարվածել են ձերբակալվածների դեմքին և գլխին, որոնք շատ դեպքերում ընկած են եղել գետնին։
Ոստիկանության հասցրած վնասվածքների պատճառով մայիսի 13-ին ձերբակալված ցուցարարներից Գուրամ Ադամիան երեկ ժամանակավոր պահման վայրից տեղափոխվել է հիվանդանոց։ Նա ունի ուղեղի ցնցում, դեմքի բազմաթիվ կապտուկներ և այլ վնասվածքներ։
Ըստ հանրային պաշտպանի հայտարարության՝ ժամանակին և արդյունավետ արձագանքելու նպատակով քննչական մարմիններին են դիմել Լևան Խաբեիշվիլիի, Սոփո Ջափարիձեի, Ալեկո Էլիսաշվիլիի, Գիա Ջափարիձեի, Գիորգի Մումլաձեի, Բորիս Չելե Կուրուայի, Նոդար Չաչանիձեի, Դիմիտրի Չիքովանիի, բայքեր Լաշա Գվինիանիձեն, դիջեյ Գիորգի Շենգելիան, քաղաքացիական ակտիվիստ Աննա Սուբելիանիի հոր, ԱՄՆ-ի և Վրաստանի քաղաքացի Թեոդոր Ջոնասի, ուսուցիչ Լադո Աբխազավայի նկատմամբ իրականացված բռնության փաստերով։ Ինչպես նաև «Պուբլիկա»-ի լրագրող Ալեքսանդր Կեշելաշվիլիի և նույն լրատվամիջոցի լրագրողների, «Տաբուլա»-ի լրագրող Գիորգի Բադրիձեի, «Ապրիլի»-ի լրագրող Գիորգի Բասխաջաուրիի, «TV Պիրվելի» հեռուստաընկերության մոտ հնարավոր դարանակալման և նույն հեռուստաընկերության նկարահանող խմբի գործունեության խանգարման, «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի» (IDFI) գործադիր տնօրեն Գիորգի Կլիդիաշվիլիի և «Ֆորմուլա»-ի նկարահանող խմբի վրա հարձակման փաստերի վերաբերյալ։ Նաև մայիսի 13-ին և նախորդ օրերին, տեսագրություններով առկա բռնի գործողությունների բազմաթիվ փաստով, այդ թվում՝ Լեոնիձեի փողոցում քաղաքացու նկատմամբ բռնության դեպքը, Հերոսների հրապարակում մի խումբ երիտասարդների վրա հարձակումը։
«Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների, լրագրողների և հանրահավաքի մասնակիցների վրա հարձակումների փաստերում նկատվում են մարդկանց հետապնդման նշաններ՝ հիմնված նրանց քաղաքական, գործունեության և կարծիքի վրա»։
Հանրային պաշտպանը կոչ է անում քննչական մարմիններին հնարավորինս սեղմ ժամկետներում պատասխանատվության ենթարկել բոլոր ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց և ձեռնարկել համապատասխան իրավական միջոցներ՝ ինչպես օրինախախտ ոստիկաններին, այնպես էլ բռնություն գործադրող անձանց կամ խմբերին, ինչպես նաև նրանց կազմակերպիչներին և/կամ խրախուսողներին բացահայտելու համար։
Մայիսի 13-ին Հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել խորհրդարանի դիմաց երթի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման փաստերով՝ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի երրորդ մասի «բ» ենթակետով, ինչը ենթադրում է պաշտոնական լիազորությունների չարաշահում։