Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) հետազոտության համաձայն՝ 2020-2022 թվականներին գործադիր իշխանության 394 պաշտոնյաներ կամ նրանց ընտանիքի անդամները 27,8 մլն լարի արժողության նվերներ են ստացել։ Գործադիր իշխանությունում ամենաշատ նվերները ստացել են ուժային կառույցների աշխատակիցներն ու ԱԳ նախարարության պաշտոնյաները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 «Մենք գիտենք, թե դա ինչ է». Ալիևը՝ Վրաստանում ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման մասին
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Արտաքին գործերի փոխնախարար Խաթունա Թոթլաձեն 2020-2022 թվականներին տատիկից և մորից դրամական նվերի տեսքով 1 359 416 լարի է ստացել։
2020-2021 թվականներին նույն նախարարության հարևան երկրների վարչության պետ Լիանա Լատարիան ծնողներից ստացել է 804 765 լարիի նվերներ։
2020 թվականին ՊՆ որակի վերահսկողության և շինարարության վերահսկողության վարչության պետը հորից նվեր է ստացել 200 հազար դոլար արժողությամբ անշարժ գույք։
Եկամուտների ծառայության պետի տեղակալի կինը ծնողներից նվեր է ստացել 450 հազար լարիի անշարժ գույք։
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոմելիորացիայի և հողերի կառավարման վարչության պետի տեղակալ Թեյմուրազ Պայճաձեն 2020-2022 թվականներին ծնողներից նվեր է ստացել 230 000 ԱՄՆ դոլար արժողությամբ հողատարածքներ և 5,4 հազար ԱՄՆ դոլար և 15,5 հազար լարի։
Բնապահպանական վերահսկողության վարչության պետ Լևան Ջղարկավայի ծնողը 2022 թվականին նրան է նվիրել անշարժ գույքի վաճառքից ստացված 140 հազար ԱՄՆ դոլար գումարը։
Գլխավոր դատախազության ՆԳՆ գլխավոր տեսչության դատախազ և Կենտրոնական քրեական ոստիկանության գլխավոր վարչության հետաքննչական բաժանմունքի դատախազը մորից որպես նվեր է ստացել անշարժ գույքի վաճառքից ստացված 110 հազար ԱՄՆ դոլար։
2020 և 2021 թվականներին Վրաստանի մշակույթի նախարարության ներքին աուդիտի դեպարտամենտի ղեկավարը ծնողներից ամեն տարի նվեր է ստացել 50 հազար ԱՄՆ դոլար։
Զգալի դրամական նվերներ ստացող պաշտոնյաների թվում հանդիպում ենք Վրաստանի վարչապետին, ում ծնողները 2020-2021 թվականներին ամեն տարի նվիրել են 150 հազար լարի (ընդհանուր առմամբ 300 հազար լարի)։ Հայտարարագրում նշվում է, որ նշված գումարը ծնողների խնայողություններն են, սակայն IDFI-ը նշում է, որ նշված խնայողությունների ծագումը պարզ չէ։
Պաշտոնատար անձինք նվերների 90 տոկոսը (25,1 մլն) ստացել են ընտանիքի անդամներից/մերձավոր ազգականներից, 8 տոկոսը (2,1 մլն) այնպիսի հարազատներից, որոնցից նվերների ընդունումը սահմանափակված է օրենքով, իսկ մնացած 2 տոկոսը (0,6 մլն)՝ ընկերներից, աշխատավայրից և այլ աղբյուրներից։