2023 թվականի հոկտեմբերի 24-ի դրությամբ 776 375 սուբյեկտների տվյալները չեն համապատասխանում «Ձեռնարկատերերի մասին» նոր օրենքի պահանջներին։ Հանրային ռեգիստրի գործակալությունը տվյալները տրամադրել է խորհրդարանի անդամ Միխեիլ Սարջվելաձեին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Մինչև 2022 թվականի հունվարի 1-ը գրանցված բոլոր ձեռնարկատիրական և ոչ ձեռնարկատիրական սուբյեկտները պարտավոր են մինչև 2024 թվականի հունվարի 1-ը համապատասխանեցնել իրենց գրանցման տվյալները նոր օրենքի պահանջներին։ Այս ժամկետից հետո կազմակերպությանը կտրվի լրացուցիչ երեք ամիս ժամկետ: Եթե սուբյեկտն այս ժամկետում գրանցման տվյալները չհամապատասխանեցնի օրենքի նոր պահանջներին, ապա նրա գրանցումը կչեղարկվի։
Հանրային ռեգիստրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ նոր օրենքի պահանջներին համապատասխանություն է արձանագրվել 16 667 սուբյեկտի դեպքում, իսկ 776 375 սուբյեկտ իրենց տվյալները չեն համապատասխանեցրել սահմանված պահանջներին: Դրանք ենք՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ՝ 288 191, բաժնետիրական ընկերություն՝ 2691, կոմանդիտային հասարակություն՝ 153, համատեղ պատասխանատվությամբ ընկերություն՝ 2846, կոոպերատիվ՝ 4 192, ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձ՝ 27 929, հանրային իրավունքի իրավաբանական անձ՝ 47, անհատ ձեռներեց՝ 448 378, օտարերկրյա ձեռնարկության մասնաճյուղ՝ 1761, օտարերկրյա ոչ ձեռնարկատիրական իրավաբանական անձի մասնաճյուղ՝ 186։
Ձեռնարկատերերի և ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց ռեգիստրում այսօրվա դրությամբ գրանցված են.
- Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝ 333 927,
- Բաժնետիրական ընկերություն՝ 2977,
- Կոմանդիտային հասարակություն՝ 157,
- Համատեղ պատասխանատվությամբ ընկերություն՝ 2 855,
- Կոոպերատիվ՝ 4 341,
- Ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձ՝ 30 443,
- Հանրային իրավունքի իրավաբանական անձ՝ 54,
- Անհատ ձեռներեց՝ 551 417,
- Օտարերկրյա ձեռնարկության մասնաճյուղ՝ 1 899,
- Օտարերկրյա ոչ ձեռնարկատիրական իրավաբանական անձի մասնաճյուղ՝ 205։
2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Վրաստանի «Ձեռնարկատերերի մասին» նոր օրենքը և դրան հաջորդած օրենսդրական փոփոխությունները, այդ թվում՝ փոփոխությունները Վրաստանի Քաղաքացիական օրենսգրքում։ Նորովի են դասավորվել սուբյեկտների կազմակերպման, հիմնադրման և որոշումների կայացման հարցերը։ Նշված փոփոխությունները վերաբերում են ինչպես սուբյեկտների բաղկացուցիչ փաստաթղթերի բովանդակային կողմին, այնպես էլ գրանցման տվյալներին վերաբերող ֆորմալ պահանջներին։ Ըստ այդմ, սուբյեկտները պարտավոր են հիմնադիր փաստաթղթերը և գրանցման տվյալները համապատասխանեցնել նոր օրենսդրության պահանջներին։
Հանրային ռեգիստրի ծառայության վճարը 200 լարի է, եթե այս ընթացակարգը կատարվի 1 աշխատանքային օրում, իսկ արագացված սպասարկման դեպքում՝ 400 լարի։ Բացի այդ, գրանցման համար ներկայացված փաստաթղթի վրա կողմերի ստորագրությունները գրանցամատյանում հաստատվելու դեպքում գրանցման վճարին ավելացվում է 7 լարի։
