9 ամսում մուտք գործած ՌԴ քաղաքացիներից 112 733-ը մնացել է Վրաստանում

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ 2022 թվականի առաջին ինն ամիսներին Վրաստան մուտք գործած Ռուսաստանի Դաշնության 112 733 քաղաքացի մնացել է երկրում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Նախարարությունը նշված վիճակագրական տվյալները տրամադրել է «Վրացական երազանքի» պատգամավոր Լևան Քարումիձեին՝ ի պատասխան նրա հարցերի։ Նախարարությունը անպատասխան է թողել այն հարցը, թե 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի քանի քաղաքացի է գտնվում Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում։

Այն պահից, երբ Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմ սկսեց, իսկ սեպտեմբերի 21-ից ՌԴ նախագահը զորահավաք հայտարարեց, դեպի Վրաստան միգրացիայի տեմպերն աճել են։

«Երբ նման անվերահսկելի ներհոսք է լինում, լրացուցիչ հնարավորություններ են բացվում մեր երկրի նկատմամբ թշնամաբար տրամադրված պետության ցանկացած գործողության համար։ Երբ թույլ ես տալիս թշնամական պետության քաղաքացիներին առանց ֆիլտրի, այդ թվում՝ հիմնականում նրանց, ովքեր չեն հարգում այս երկրի ինքնիշխանությունը, թշնամու քարոզչությունը դա օգտագործում է Ռուսաստանի ազդեցությունը նորմալացնելու համար»,- ասում է «Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Գիգա Բոկերիան։

Ժողովրդագրական և տնտեսական սպառնալիքներն է կարևորում «Լելո» կուսակցությունը, որը Ուկրաինայում պատերազմից հետո պահանջում է վիզային ռեժիմի սահմանափակումներ մտցնել Ռուսաստանի քաղաքացիների համար. «110 հազարից ավելի ՌԴ քաղաքացի է մուտք գործել երկիր, իսկ 100 հազարից ավելի Վրաստանի քաղաքացի լքել է երկիրը: Այս միտումը վտանգավոր է մեզ համար, մեր երկրի համար ոչ միայն այն պատճառով, որ չգիտենք, թե ով է գալու, այլ նաև այն պատճառով, որ երկրում ժողովրդագրական պատկերը փոխվում է։ Այդ թվում՝ կործանարար է տնտեսական արդյունքը։ Այս անվերահսկելի ներհոսքը հանգեցնում է գնաճի։ Գնաճն այնուհետև ընկնում է Վրաստանի քաղաքացիների ուսերին, որոնց եկամուտները չեն ավելանում և, ընդհակառակը, արժեզրկվում են»,- ասել է պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին։

Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն հաստատել է, որ միգրացիոն հոսքերի զգալի աճը սրել է գնաճային ռիսկերը.

«Երկրի ներսում ծախսելու միտում կա, և այդ միտումը գնալով աճում է, սակայն բիզնեսի կողմից այս պահանջարկը բավարարելու ուղիներն ավելի քիչ են։ Որպես կանոն, այս պահին աճող պահանջարկին բիզնեսն արձագանքում է գների բարձրացմամբ, և տնտեսագետները դա անվանում են այսպես կոչված գերտաքացում: Իհարկե, գների վրա ճնշում է գործադրում առաջին ալիքը՝ մուտքը Ռուսաստանից ու Բելառուսից, իսկ հետո արդեն մոբիլիզացիայի հայտարարությունից հետո։ Օրինակ, երբ բնակարանի վարձավճարը բարձրացավ, երբ պահանջարկ կար, սա արդեն 1-1,5 տոկոսով ազդեց գնաճի վրա»,- հոկտեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է Կոբա Գվենետաձեն։

Իշխող կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Գիվի Միքանաձեի խոսքով, այս փուլում Ռուսաստանի քաղաքացիների մուտքի հետ կապված «լրացուցիչ միջոցներ կամ մեխանիզմներ ներդնելու» հիմքեր չկան։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։