Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուրախալի և հուսադրող է որակել ներողություն խնդրելու մասին Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը։ Նրա խոսքով՝ «Ռուսաստանը, որպես Աբխազիայի, Վրաստանի և Հարավային Օսիայի ամենամոտ հարևան, կենսականորեն շահագրգռված է այդ պետությունների միջև հարաբերությունների կարգավորմամբ»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև հետհակամարտային կարգավորման հարցը քննարկվում է Հարավային Կովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևի միջազգային բանակցությունների հովանու ներքո։
Մեր ընդհանուր առաջնահերթությունները մեր աբխազ և հարավօս դաշնակիցների հետ մնում են անփոփոխ։ Սա Ցխինվալիի և Սոխումիի նկատմամբ ուժ չկիրառելու վերաբերյալ Թբիլիսիից իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքներ ստանալու, ինչպես նաև այս հանրապետությունների հետ պետական սահմանների սահմանազատման գործընթաց սկսելու մասին է։
Այս ուղղություններով առաջընթացի մասին խոսել դեռևս անհնար է` նկատի ունենալով տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրականության նկատմամբ կողմերի մոտեցումների հիմնարար տարբերությունները։
Այս կապակցությամբ Վրաստանից վերջերս արված հայտարարությունները Հարավային Օսիայի ժողովրդից ներողություն խնդրելու մտադրության մասին՝ 2008 թվականի օգոստոսին Սաակաշվիլիի ռեժիմի կողմից սկսված պատերազմի համար, որոշակի հույս են տալիս։ Ուրախալի է, որ մենք լսում ենք վաղուց հաստատված փաստի հրապարակային ընդունումը, որ խելագարը, որը դարձավ Ամերիկայի ստերի հերթական զոհը, կատարեց այն, ինչը հետագայում պատմության մեջ կմնա որպես ագրեսիայի ակտ: Հիշեցնում ենք, որ սա միայն մեր որակավորումը չէ։ Այս ամենն արձանագրվել է Եվրամիության նախաձեռնած եզրակացության մեջ, որն առավել հայտնի է որպես «Տալիավինի եզրակացություն»։ Բոլոր հայտարարություններն ու փաստերը կան։
Հուսով ենք, որ համապատասխան տրամադրությունները կարտացոլվեն վրացական պատվիրակության աշխատանքում՝ Ժնևում միջազգային բանակցությունների առաջիկա փուլերում»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով, և՛ Սոխումին, և՛ Ցխինվալին պատրաստ են «շրջել Վրաստանի հետ հարաբերությունների պատմության ողբերգական էջը», սակայն այն ըմբռնմամբ, որ «ոչ Վրաստանում, ոչ Աբխազիայում, ոչ Հարավային Օսիայում որևէ մեկը ոչինչ չի մոռանա»։
«Բայց մի բան է չմոռանալն ու հիշողությունը պահպանելը, մեկ այլ բան է առաջ գնալ հարաբերությունների կարգավորման և անհամաձայնությունների հաղթահարման համար, որոնք Սաակաշվիլիի նման խելագարներն իրենց պատանդն են դարձրել։ Ռուսաստանը, որպես Ժնևում միջազգային բանակցությունների մասնակից և Աբխազիայի, Վրաստանի և Հարավային Օսիայի ամենամոտ հարևան երկիր, կենսականորեն շահագրգռված է այդ պետությունների միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Մոսկվան պատրաստ է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով աջակցել դրան բոլոր հնարավոր ձևերով»,- ասել է Մարիա Զախարովան։
«Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին սեպտեմբերի 14-ին Գորիում նախընտրական հանդիպման ժամանակ ասել է, որ «հոկտեմբերի 26-ի ընտրություններից հետո, երբ պատերազմի մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, մենք մեր մեջ հաստատ ուժ կգտնենք ներողություն խնդրելու այն բանի համար, որ 2008-ին դավաճան «Ազգային շարժումը» կրակի մատնեց մեր օս քույրերին ու եղբայրներին»։
Բացի այդ, «Վրացական երազանքը» ընտրողներին խոստանում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո կհետաքննի 2008 թվականի Օգոստոսյան պատերազմը և կպատժի «Միացյալ ազգային շարժմանը» «կատարած դավաճանական հանցագործության համար»։ Ինչպես Ռուսաստանի իշխանությունը, այնպես էլ «Երազանքը» պնդում է, որ Միխեիլ Սաակաշվիլին կատարել է «դրսից ստացված հակապետական առաջադրանք»։