Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է անցկացրել այն բանից հետո, երբ Սոխումիում ընդդիմադիրների ձերբակալությանը հաջորդել են բողոքի ցույցեր և «հանրապետական մայրուղու անօրինական արգելափակում»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Այսպես կոչված ուժային մարմինների ղեկավարները Բժանիային զեկուցել են, որ ընդդիմադիրների ձերբակալության պատճառը խորհրդարանի անդամի վրա հարձակումն է։
Աբխազիայի այսպես կոչված գլխավոր դատախազ Ադգուր Ագրբան ասել է, որ դե ֆակտո խորհրդարանի արտահերթ նիստից հետո, որտեղ քննարկվում էր «Աբխազիայում բազմաֆունկցիոնալ համալիրների իրավական կարգավիճակը կարգավորելու մասին սահմանադրական օրենքի նախագիծը», խորհրդարանի շենքի բակում գտնվող մի խումբ անձինք անօրինական գործողություններ են կատարել պատգամավորի դեմ։ Ինչպես նշել է Ագրբան, օպերատիվ միջոցառումների արդյունքում չորս մարդ է ձերբակալվել՝ Գարի Կոկայան, Ալմասխան Արձինբան, Օմար Սմիրին և Ռամազ Ջոպուան։ Նրանք գտնվում են այսպես կոչված ՆԳՆ ժամանակավոր պահման վայրում։
«Այս պահին դատախազությունում կատարվում է դատավարական ստուգում, որի արդյունքում կտրվի դեպքի հանգամանքների իրավական գնահատական»,- ասել է այսպես կոչված գլխավոր դատախազը։
Ըստ նրա հայտարարության՝ ձերբակալվածների հարազատները և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, պահանջելով նրանց անհապաղ ազատ արձակել, փորձել են բռնի ուժով ներխուժել Պետական անվտանգության ծառայության շենք, ինչը կանխվել է իրավապահների կողմից։
Ընդդիմության տարածած տեղեկության համաձայն՝ նրանց ընկերները ձերբակալվել են նոյեմբերի 11-ի երեկոյան, երբ նրանք Գուդաութայի բնակիչների հետ հանդիպելուց հետո վերադառնում էին Սոխումի։ Նրանց տվյալներով՝ ձերբակալվածների թվում կա առնվազն հինգ մարդ՝ Օմար Սմիրին, Գարի Կոկայան, Ալմասխան Արձինբան, Ռամազ Ջոպուան և Ասլան Գվարամիան։ Ընդդիմության կողմնակիցները փակել են երեք կամուրջներ՝ Գումիստիի վերին և ստորին կամուրջները, ինչպես նաև Կոդորիի կամուրջը՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին։
«Մեր պահանջն է ազատ արձակել բարբարոսաբար բերման ենթարկված մեր ապօրինի կալանավորված ընկերներին։ Մենք չենք աջակցել, չենք աջակցում և մտադիր չենք եղել աջակցել նման գործողություններին, բայց սա հարկադրանքի միջոց է, և ես խնդրում եմ մեր ժողովրդին հասկանալ դա։
Այս տարիների ընթացքում մեր ակցիան խաղաղ էր, բայց իշխանությունն ինքը սրեց իրավիճակը։
«Այն, որ ձերբակալվածներին մեղադրում են խորհրդարանի շենքի մոտ ինչ-որ վիճաբանության մեջ, համաչափ չէ նրանց բերման ենթարկելու եղանակին»,- ասել է «Աբխազիայի ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության ղեկավար Ադգուր Արձինբան։
Արձինբայի խոսքով՝ իր զինակիցներին դաժանաբար ձերբակալել են, ու հիմա փաստաբաններին նրանց մոտ չեն թողնում։
Ադգուր Արձինբան հայտարարում է, որ ընդդիմությունը մտադիր է ազատել ընդդիմադիրներին և չեղարկել համաձայնագիրը, որը թույլ կտա ռուսական ընկերություններին Աբխազիայում ներդրումային ծրագրեր իրականացնել։
Հոկտեմբերի 30-ին Մոսկվայում Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը և Աբխազիայի դե ֆակտո փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Քրիստինա Օզգանը ստորագրել են համաձայնագիր, որը թույլ է տալիս ռուս իրավաբանական անձանց ներդրումային ծրագրեր իրականացնել Աբխազիայում։ Փաստաթուղթը սահմանում է ընկերություններին օժանդակող միջոցառումները։ Նոյեմբերի 11-ին Աբխազիայի այսպես կոչված խորհրդարանն ընդունել է սահմանադրական օրենք՝ Աբխազիայի տարածքում բազմաֆունկցիոնալ համալիրների իրավական կարգավիճակը կարգավորելու մասին, որը այս համաձայնագրի մաս է կազմում։ Ասլան Բժանիան նույն օրը ստորագրել է օրենքը։ Ներդրումային նախագծերի մասին համաձայնագրի վավերացման հարցը, այսպես կոչված խորհրդարանի նիստում կքննարկվի նոյեմբերի 15-ին, ուրբաթ օրը։ Ընդդիմությունն ու նրանց համախոհները բողոքի ակցիա են նախաձեռնել։