Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան Մոսկվա կատարած այցի ժամանակ առողջական խնդիր է ունեցել, ինչի պատճառով անհրաժեշտ է եղել բժշկական օգնություն։ Այս մասին հայտարարություն է տարածել այսպես կոչված նախագահի մամուլի ծառայությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
«Երկրի ղեկավարը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի ընթացքում, առողջական վիճակի վատթարացման պատճառով դիմել է բուժհաստատություն, որտեղ կատարվում են անհրաժեշտ հետազոտություններ։ Նախնական տվյալներով՝ նախագահի մոտ առկա է միզաքարային հիվանդության սրացում։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրությունում։
Հայտնի չէ, թե դե ֆակտո նախագահը երբ է մեկնել Մոսկվա և ինչ է ենթադրում նրա «աշխատանքային այցը»։
2019 թվականին, երբ Ասլան Բժանիան առաջադրվել էր որպես Աբխազիայի այսպես կոչված նախագահի թեկնածու, հայտնվել էր Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։ Նրա շրջապատի անդամները պնդում էին, որ Բժանիային թունավորել են, որպեսզի հետ պահեն նախընտրական ընտրավազքից։ 2020 թվականին Բժանիան կրկին հայտնվել է բժշկական հաստատությունում։ Մարտի 2-ին նրան անմիջապես տեղափոխել են Սոչիի հիվանդանոց, ապա արհեստական կոմայի մեջ գտնվելով ուղղաթիռով տեղափոխել Կրասնոդար։ Այս դեպքում էլ տեղեկություններ են տարածվել, որ նրան թունավորել են։
Ասլան Բժանիան 60 տարեկան է։
