«Վրացական երազանքի» պատգամավոր Լևան Մգալոբլիշվիլին նշանակվել է Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ։ Նա այս պաշտոնում փոխարինեց Ռուսլան Աբաշիձեին, ով հրաժարականի մասին հայտարարել էր սեպտեմբերի սկզբին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Մգալոբլիշվիլին Գերագույն խորհրդին է ներկայացրել նախարարների կաբինետի նորացված կազմը։ Նրա տեղակալը կլինի Անզոր Մարգիանին։ Դավիթ Փացացիան կլինի բռնի տեղահանվածների նախարարը, Դավիթ Մորգոշիան՝ կրթության և մշակույթի նախարարը, Լաշա Քարդավան՝ առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարը, Լևան Թևզաիան՝ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը, Գիորգի Ձիգուան՝ արդարադատության և քաղաքացիական հարցերով Աբխազիայի Ինքնավար Հանրապետության նախարարը։
Լևան Մգալոբլիշվիլին Վրաստանի 9-րդ և 10-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր է։ Նա առաջին անգամ պատգամավոր է դարձել 2019 թվականի հոկտեմբերին՝ «Վրացական երազանքի» կուսակցության ցուցակով, իսկ երկրորդ անգամ՝ 2021 թվականի հունվարին։ 2016 թվականից Մգալոբլիշվիլին իշխող կուսակցության Աբաշայի շրջանի գործադիր քարտուղարն է։
2003-2005 թվականներին, ինչպես նաև 2010-2013 թվականներին Լևան Մգալոբլիշվիլին աշխատել է Թբիլիսիի քաղաքապետարանում և սակրեբուլոյում։ 2005-2006 թվականներին ղեկավարել է Թբիլիսիի քաղաքապետարանին կից «Շուքնիշանի» ՍՊԸ-ն, իսկ 2008-2009 թվականներին աշխատանքի է անցել «Սամշոբլո» պետական հրատարակչությունում։
Գույքի հայտարարագրի տվյալների համաձայն՝ Լևան Մգալոբլիշվիլին ծնվել է Սոխումիում։
