Աբխազիայում լրտեսության մեջ մեղադրվող Վրաստանի քաղաքացին դատապարտվել է 10,5 տարվա ազատազրկման

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայում 10 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել Վրաստանի քաղաքացի 25-ամյա Քրիստինե Թակալաձեն, ով դատախազության կողմից մեղադրվում էր «ի շահ վրացական հատուկ ծառայությունների լրտեսության» մեջ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Այսպես կոչված Գերագույն դատարանը, դատավոր Բեսլան Բերուլավայի նախագահությամբ այսօր հրապարակել է դատավճիռը։ Պատժի հաշվարկը սկսվել է կնոջ ձերբակալության օրվանից՝ 2022 թվականի հուլիսի 20-ից։

Քրիստինե Թակալաձեն ծնվել է Զուգդիդիում, սակայն հոր հետ ապրել է Գալիի շրջանի Նաբակևի գյուղում։ Նրա ձերբակալության մասին տեղեկությունը Աբխազիայի դե ֆակտո անվտանգության ծառայությունը հրապարակել է 2022 թվականի հուլիսի 25-ին։ Հայտարարության մեջ ասվում է, որ Թակալաձեն գործել է «արտաքին հետախուզության ցուցումներով, վրացական հատուկ ծառայությունների շահերից թելադրված դրդապատճառներով» և իրականացրել է «հանցավոր մտադրություն», որը նպատակ ուներ պետական, ռազմական կամ այլ գաղտնի տեղեկություններ ստանալ, հավաքել և փոխանցել վրացական հատուկ ծառայություններին։ Այսպես կոչված Անվտանգության ծառայության տվյալներով՝ այս տեղեկությունը կարող էր օգտագործվել ի վնաս Աբխազիայի արտաքին անվտանգության, սահմանադրական կարգի և ինքնիշխանության։

Դե ֆակտո իշխանությունը հրապարակել է նաև տեսանյութ, որտեղ երևում է, որ խուզարկում են կալանավորված կնոջը։ Վրաստանի քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի, բանկային և դեղատան քարտերի հետ միասին, կադրերում հայտնվել է մի փոքրիկ թուղթ, որի վրա վրացերեն գրված է եղել՝ «Եթե ինչ-որ տեղ գնաս՝ Գալի կամ Զուգդիդի, բեր ինձ այս դեղը՝ 2 հաբ, կոպեկներ արժեն, խնդրում եմ»։

Քրիստինե Թակալաձեն չի ընդունել լրտեսության մեղադրանքը։

Վրաստանի կառավարությունը դեռևս չի արձագանքել դե ֆակտո Գերագույն դատարանի որոշմանը։

Վրաստանի մեկ այլ քաղաքացի՝ Իրակլի Բեբուան, ով ձերբակալվել էր Գալիի շրջանում 2020 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Աբխազիայի դրոշն այրելու համար, գտնվում է օկուպացված Աբխազիայում անօրինական, երկարաժամկետ կալանքի տակ։ Նա դատապարտվել է Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով, այդ թվում՝ պետական ​​դրոշը պղծելու և 2020 թվականի դեկտեմբերին դատապարտվել 9 տարվա ազատազրկման։ Ըստ առկա տեղեկությունների՝ Իրակլի Բեբուայի առողջական վիճակը վատացել է՝ սրված խրոնիկական հիվանդությունների և պատշաճ բուժօգնության բացակայության պատճառով։

2022 թվականի նոյեմբերին Սոխումիում այսպես կոչված Անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Վրաստանի քաղաքացի, Գալիի բնակիչ, 29-ամյա Ասմաթ Թավաձեին։ Նա մեղադրվում է թմրամիջոցներ գնելու և պահելու մեջ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։