Ադրբեջանը դադարեցրել է ԵԽԽՎ-ի հետ համագործակցությունը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ադրբեջանը դադարեցրել է համագործակցությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հետ։ Պատգամավորներն այս մասին հայտարարություն են արել մինչ վեհաժողովի կողմից նրանց լիազորությունները սահմանափակելու որոշում կայացնելը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ադրբեջանի պատվիրակությունը ԵԽԽՎ-ին մեղադրել է քաղաքական կոռուպցիայի, խտրականության և երկակի չափանիշների մեջ։ Ինչպես ասել է պատգամավոր Սամադ Սեիդովը, իրենք իրենց լիազորությունների հարցի բարձրացումը համարում են այս «արատավոր արշավի» մի մասը։

«Մենք այս նախաձեռնությունը համարում ենք նաև որպես Ադրբեջանում ընթացող ընտրական գործընթացներին անհիմն միջամտելու միտումնավոր, անընդունելի փորձ և մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքը խաթարելու նենգ գործողությունների վառ օրինակ։ Ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի անտանելի մթնոլորտի ֆոնին, որը ստեղծվել էր վեհաժողովում, Ադրբեջանի պատվիրակությունը որոշել է դադարեցնել համագործակցությունն ու մասնակցությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ մինչև հետագա ծանուցումը»,- ասել է Սամադ Սեիդովը։

Հունվարի 24-ի նստաշրջանում Խորհրդարանական վեհաժողովի 76 պատգամավորներ չեն ճանաչել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Ընդունված բանաձևում ասվում է, որ Ադրբեջանը չի կատարել այն հիմնական պարտավորությունները, որոնք առաջացել են 20 տարի առաջ ԵԽ-ին անդամակցելու արդյունքում։ ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնում այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ազատ և արդար ընտրությունները, իշխանության տարանջատումը, դատական ​​անկախությունը և մարդու իրավունքների հարգումը:

Վեհաժողովը արձագանքել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և բանաձևում նշել, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ճանաչել մարդասիրական և մարդու իրավունքի առումով լրջագույն հետևանքները, ինչը առաջացրել է Լաչինի միջանցքը ազատ և անվտանգ օգտագործելու անհնարինությունը։ Բացի այդ, բանաձևում նշվում է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված «ռազմական գործողությունը», ինչին հաջորդեց Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության հեռանալը և «էթնիկ զտումների» մեղադրանքները։

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը ըդգծել է նաև Ադրբեջանի կողմից համագործակցության պակասը։ Բանաձևում ասվում է, որ վեհաժողովի խոսնակներին արգելվում է տեսակցել բանտարկյալներին, որոնք հավանաբար կալանավորված են քաղաքական դրդապատճառներով։ Բացի այդ, ԵԽԽՎ պատվիրակությունը չի հրավիրվել Ադրբեջան՝ փետրվարին նշանակված արտահերթ նախագահական ընտրությունները դիտարկելու նպատակով։

«Ադրբեջանի պատվիրակությունը կարող է վերսկսել իր գործունեությունը Վեհաժողովում, երբ կանոնակարգով նախատեսված պայմանները կատարվեն»,- ասել են խորհրդարանականները։

Միլլի Մեջլիսը (Ադրբեջանի խորհրդարանը) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ներկայացված էր 12 հոգուց բաղկացած պատվիրակությամբ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):