Ադրբեջանցի լրագրող, Azel.TV կայքի խմբագիր Աֆգան Սադիգովն ասում է, որ հուլիսի 17-ին վրացի սահմանապահները թույլ չեն տվել իրեն Թբիլիսիից թռչել Թուրքիայի մայրաքաղաք և ասել են, որ կարող է վերադառնալ միայն Ադրբեջան։ Սադիգովը կատարվածը կապում է Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ քննադատության հետ և կարծում է, որ իրեն այլ երկիր մեկնելն արգելող հրամանը գալիս է Բաքվից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Ալիևը Հայաստանը անվանել է «ֆաշիստական պետություն» և ասել, որ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի»
- 4 Թրամփը առավելագույն ճնշում է գործադրելու Իրանի և Իրանի դաշնակից Իվանիշվիլիի ռեժիմի վրա․ Ուիլսոն
- 5 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 6 ԱՄՆ-ն և Հայաստանը կստորագրեն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ
Աֆգան Սադիգովը կնոջ և երկու դուստրերի հետ պատրաստվել է մեկնել Անկարա։
«Ինձ կանգնեցրել են Թբիլիսիի օդանավակայանի անձնագրային հսկողության մոտ։ Ասացին, որ անձնագրի հետ կապված խնդիր կա, որ ես չեմ կարող որևէ երկիր գնալ, բացի Ադրբեջան վերադառնալուց։ Նրանք չհստակեցրին, թե ով է ինձ արգելել մուտք գործել երրորդ երկրներ և առաջարկեցին պարզաբանումների համար դիմել Վրաստանի ՆԳ նախարարություն։
Դա պայմանավորված է վերջերս իմ քննադատական գրառումներով և տեսանյութերով: Ներկա պահին իմ դեմ քրեական գործ չի հարուցվել, բայց ես գիտեմ, որ Ադրբեջան վերադառնալուն պես ինձ կձերբակալեն քննադատող մյուս լրագրողների նման»,- ասում է Սադիգովը։
Լրագրողը Վրաստանում է բնակվում 2023 թվականի դեկտեմբերի 24-ից։ Ինչպես ինքն է ասում, եկել է այստեղ բուժվելու, սակայն իր հասցեին հնչող սպառնալիքների և ադրբեջանցի լրագրողների ձերբակալությունների նոր ալիքի սկսվելու պատճառով այդպես էլ չի վերադարձել հայրենիք։
Աֆգան Սադիգովն ու նրա ընտանիքը Վրաստանում իրենց ապահով չեն զգում։ Այդ իսկ պատճառով նրանք ցանկանում են լքել երկիրը։
«Բռնապետ Իլհամ Ալիևը և Վրաստանի իշխանությունները, որոնք կատարում են նրա ռեպրեսիվ, քաղաքական պատվերները, ուղղակիորեն պատասխանատու են Վրաստանում ինձ հետ պատահած ցանկացած միջադեպի համար»,- գրել է լրագրողը Facebook-ում։
Ադրբեջանի իշխանությունները Աֆգան Սադիգովին շորթման մեղադրանքով ձերբակալել են 2020 թվականի մայիսին։ Նույն թվականի նոյեմբերին նա դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Սադիգովը հերքել է մեղադրանքը և ի նշան բողոքի՝ բանտում հացադուլ է հայտարարել։ Տեղի իրավապաշտպանները նրան ճանաչել են որպես քաղբանտարկյալ։ Սադիգովը 2022 թվականի մայիսի վերջին նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում ստացած դատապարտյալներից մեկն է։