Բաքվում փակվել է BBC-ի ադրբեջանական ծառայության գրասենյակը, և անձնակազմը դադարեցրել է գործունեությունը մինչև իրավիճակի պարզաբանումը։ Բրիտանական կորպորացիայի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ այս «հարկադիր որոշումը» կայացվել է երկրի ԱԳՆ-ի բանավոր ծանուցումից հետո։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
BBC-ն ասում է, որ կառավարության որոշումը դեմ է մամուլի ազատությանը և շատ դժվար կդարձնի BBC-ի լրագրողների համար իրադարձությունների լուսաբանումը «Ադրբեջանում և Ադրբեջանի համար, ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում գտնվող լսարանների դեպքում»:
Ավելի վաղ պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանի կառավարությունը մտադիր է երկրում աշխատող BBC-ի աշխատակիցների թիվը հասցնել մեկի։ BBC-ն այս մասին գրավոր ծանուցում չի ստացել, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնպես չի պատասխանել նրանց հարցերին։
Այս հարցի շուրջ փետրվարի 20-ին հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն։ Նրա խոսքով՝ BBC-ն իրավական հիմք չունի Ադրբեջանում գործունեություն ծավալելու որպես օտարերկրյա լրատվական կառույցի ներկայացուցիչ։ Հաջիզադեն BBC-ին մեղադրել է հարցը քաղաքականացնելու մեջ։
«Ներկայացուցչությունը փակելու որոշումը կապված չէ մեր երկրում BBC հեռարձակող ընկերության թղթակցային գործունեության հետ և նախատեսում է մեկ թղթակցի հավատարմագրում։ Նման որոշումներ են ընդունվել նաև այլ օտարերկրյա լրատվամիջոցների հետ կապված»,- ասել է Հաջիզադեն։
BBC-ն Ադրբեջանում գործում է 1994 թվականից։ Ռադիոն 2011 թվականին դադարեցրել է գործունեությունն այն բանից հետո, երբ Ադրբեջանի կառավարությունը որոշել է արգելել արտասահմանյան ռադիոկայաններին հեռարձակել FM հաճախականություններով: Դրանից հետո BBC-ն ընդլայնել է իր առցանց աշխատանքը։ Ընկերության տվյալներով, BBC News Ադրբեջանը հասնում էր շաբաթական միջինը մեկ միլիոն մարդու, և նրա լսարանը աճում էր։
