Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է Covid-19-ի համաճարակի հետ կապված համաշխարհային հանրային առողջության արտակարգ դրության ավարտի մասին։ Բացի այդ, կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը նշել է, որ կորոնավիրուսը շարունակում է մնալ համաշխարհային սպառնալիք։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Ըստ Հեբրեյեսուսի, Covid-19-ը շատ ավելին էր, քան պարզապես առողջապահական ճգնաժամ. այն առաջացրեց տնտեսական լուրջ ցնցումներ, խաթարեց առևտուրն ու ճանապարհորդությունը, ոչնչացրեց բիզնեսները և աղքատացրեց միլիոնավոր մարդկանց:
«1221 օր առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացավ Չինաստանի Ուհան քաղաքում անհայտ պատճառներով առաջացած թոքաբորբի կլաստերի մասին։ 2020 թվականի հունվարի 30-ին ես արտակարգ դրություն հայտարարեցի Covid-19-ի համաշխարհային բռնկման պատճառով, ինչը ահազանգի ամենաբարձր մակարդակն էր։ Այն ժամանակ Չինաստանից դուրս 100-ից քիչ դեպք կար, և մահերի մասին տեղեկություն չկար: Երեք տարում Covid-19-ը տակնուվրա արեց աշխարհը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է 7 միլիոն մահվան մասին, բայց մենք գիտենք, որ մահերի թիվը մի քանի անգամ ավելի է և կազմում է առնվազն 20 միլիոն»,- ասել է Հեբրեյեսուսը։
Ըստ ԱՀԿ-ի տնօրենի՝ անցած շաբաթ յուրաքանչյուր երեք րոպեն՝ մեկ մարդ է մահացել կորոնավիրուսի պատճառով, հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհում դեռ պայքարում են իրենց կյանքի համար, իսկ միլիոնավոր մարդիկ շարունակում են ապրել Covid-ի հետագա բարդություններով.
«Covid-ը դեռ այստեղ է, այն դեռ սպանում է և փոխվում է։ Նոր տարբերակների ի հայտ գալու վտանգ կա։ Ամենավատ բանը, որ ցանկացած երկիր կարող է անել, այսօրվա լուրերն օգտագործելն է՝ որպես պատճառ թուլացնելու կենտրոնացումը, ապամոնտաժելու գոյություն ունեցող համակարգերը կամ ասել իր ժողովրդին, որ Covid-19-ի հետ կապված անհանգստանալու ոչինչ չկա»:
Պաշտոնական տվյալներով՝ համաճարակի սկսվելուց հետո Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 1 792 109 դեպք, մահերի ընդհանուր թիվը հասնում է 17 հազարի։
