Վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ալեքսանդր Ծուլաձեին նշանակել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար։ Ծուլաձեն Գերագույն դատարանի նախկին դատավոր է։ 2023 թվականի դեկտեմբերից նա աշխատել է որպես կրթության նախարարի առաջին տեղակալ, իսկ այս տարվա օգոստոսից՝ Կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի տնօրեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 4 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 5 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
- 6 GeoStat. Բնակչության 93.4%-ը Վրաստանի քաղաքացիներ են, 6.6%-ը՝ մշտապես բնակվող օտարերկրացիներ
«Ուրախ եմ, որ նա այսօրվանից կշարունակի իր աշխատանքը որպես նախարար։ Պարոն Ալեքսանդրը շատ որակավորված, գիտուն, փորձառու անձնավորություն է, և, հետևաբար, անձամբ ես և թիմը համարում էինք, որ նա կլինի լավագույն թեկնածուն այս պաշտոնի համար»,- ասել է Կոբախիձեն այսօրվա ճեպազրույցում։
Նորանշանակ նախարարը հակիրճ մեկնաբանությամբ ասել է, որ շարունակելու է իր նախորդի սկսած բարեփոխումները։ «Կրթությունը ստեղծում է երկրի ապագան, և ես հավատում եմ, որ մեր նվիրումով, աշխատանքով ու պատասխանատվությամբ, ինչպես նաև ճիշտ քայլով մենք կկարողանանք ավելի լավ ապագա ապահովել Վրաստանի համար»,- ասել է Ծուլաձեն։
Հատկանշական է, որ հենց այն ժամանակ, երբ Կրթության որակի զարգացման ազգային կենտրոնը ղեկավարում էր Ալեքսանդր Ծուլաձեն, բարձրագույն ուսումնական հաստատությունների ավտորիզացիայի խորհուրդը որոշում կայացրեց կապված Իլիայի պետական համալսարանի հետ և բուհին տվեց այսպես կոչված պայմանական ավտորիզացիա։ Համալսարանի ղեկավարությունը համաձայն չէ որոշման հետ և մտադիր է բողոքարկել այն։
Կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնը թափուր է մնացել օրեր առաջ Գիորգի Ամիլախվարիի հրաժարականից հետո։ Ինչպես պարզաբանել է Ամիլախվարին, նա վերադառնում է մասնավոր հատված և կշարունակի իր գործունեությունը բիզնեսում։ Գիորգի Ամիլախվարին նախարար էր նշանակվել 2023 թվականի մարտին, իսկ մինչ այդ խորհրդարանում եղել է «Վրացական երազանքի» պատգամավոր։
