Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Թամար Մճեդլիշվիլին բավարարել է դատախազության պահանջը և «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Ալեքսանդր Էլիսաշվիլիի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։ Քաղաքական գործչի կուսակիցների կարծիքով՝ որոշումն անօրինական է և քաղաքական։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 3 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
- 4 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 5 Ակտիվիստ Նինո Դատաշվիլին ձերբակալվել է դատարանի մանդատուրիի վրա հարձակվելու մեղադրանքով
- 6 Մենք պետք է գործենք հենց այսօր, եթե չենք ուզում երկրորդ Բելառուս Կովկասում․ ԵԽԽՎ փոխնախագահ
Էլիսաշվիլին ձերբակալվել է երկու օր առաջ և մեղադրվել քաղաքական հետապնդման մեջ, որը պատժվում է մինչև երեք տարվա ազատազրկմամբ։ Դատախազության տվյալներով՝ ՆԳՆ-ի կողմից իրականացված հետաքննությամբ պարզվել է, որ դեկտեմբերի 2-ին Թբիլիսիի Կոստավա փողոցի մերձակայքում Ալեքսանդր Էլիսաշվիլին քաղաքական հողի վրա բանավոր և ֆիզիկական վիրավորանքներ է հասցրել «Ադրբեջանցիների ազգային կոնգրեսի» նախագահ և «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիրներից Ալի Բաբաևին։
Ալեքսանդր Էլիսաշվիլին իրեն մեղավոր չի ճանաչում։ Նրա խոսքով՝ ինքը 10 տարի «չի տեսել» Ալի Բաբաևին, նույնիսկ չի հիշում նրա անունը և «պատկերացում էլ չի ունեցել», թե որ կուսակցությանն է պատկանում։
Ինչպես հայտարարել է փաստաբան Գիորգի Ռեխվիաշվիլին, դատարանում մեղադրող կողմի ներկայացրած ապացույցները վկայում են Ալի Բաբաևի հանցագործության մասին և ցույց են տալիս, որ Ալեքսանդր Էլիսաշվիլին կոնֆլիկտի ժամանակ անհրաժեշտ հակահարված է իրականացրել․ «Բաբաևը վերցնում է երկաթե ձողը, գաղտագողի մոտենում Էլիսաշվիլիին, որ հարվածի նրան»։
Նիստից հետո փաստաբանն ասել է, որ իշխանությունը հաշվեհարդար է տեսել Էլիսաշվիլիի դեմ և որպես օրինակ պատժում է նրան։
«Մդինարաձեն նրան չի ներել իրեն հարվածելու համար, իսկ Ռուսաստանը չի ներել Ուկրաինայում իր դեմ կռվելու համար»,- ասել է Գիորգի Ռեխվիաշվիլին։
Դեկտեմբերի 4-ին մոտ 15 ոստիկաններ ուժ կիրառելով ձերբակալել են Ալեքսանդր Էլիսաշվիլիին, երբ վերջինս դուրս է եկել «Քորթյարդ Մարիոթ» հյուրանոցից ընդդիմության առաջնորդների հանդիպումից հետո։ Նա միակ ընդդիմադիր քաղաքական գործիչը չէ, որը ձերբակալվել է ընթացիկ բողոքի ակցիաների ֆոնին։ «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդ Նիկա Գվարամիան վարչական կալանքի տակ է։ Դատարանը նրան դատապարտել է 12-օրյա ազատազրկման։
Էլիսաշվիլիի գործով նախնական դատական նիստը նշանակված էր հունվարի 23-ին։
