Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցրել է Միլլի Մեջլիսը (Խորհրդարանը) և սեպտեմբերի 1-ին նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ․ Գալուզին
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
Ալիևին խորհրդարանը ցրելու նախաձեռնությամբ դիմել է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության ղեկավարությունը։ Կուսակցության խորհրդի փոխնախագահ Թաիր Բուդագովի կարծիքով՝ խորհրդարանական ընտրությունների օրվա փոփոխությունը թելադրված է նրանով, որ այս տարվա նոյեմբերին, երբ պետք է անցկացվեին ընտրությունները, նախատեսվում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովը և այլ խոշոր միջազգային միջոցառումներ:
«Մենք կարծում ենք, որ այս գործոնները հաշվի առնելով՝ կարևոր է ապահովել խորհրդարանի լիարժեք գործունեությունը այս ընթացքում»,- հավելել է Բուդագովը։
Ադրբեջանի սահմանադրության համաձայն՝ նախագահն իրավունք ունի ցրել խորհրդարանը և նշանակել խորհրդարանական ընտրություններ։ Սահմանադրական դատարանի պլենումը քննարկել և որոշել է, որ Իլհամ Ալիևի որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը։
Ադրբեջանի խորհրդարանը բաղկացած է 125 պատգամավորից, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով։ Գործող խորհրդարանը ձևավորվել է 2020 թվականի փետրվարի 9-ի ընտրությունների արդյունքներով։
