Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանն ըստ էության ֆաշիստական պետություն է և տարածաշրջանում՝ վտանգի աղբյուր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 3 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 4 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
- 5 Դատարանը Նիկա Գվարամիայի նկատմամբ կալանք է կիրառել
- 6 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
Հայաստանին զինելը կբերի նոր լարվածության։ Մենք դա չենք ուզում։ Մենք խաղաղություն ենք ուզում։ Մենք ուզում ենք, որ պատերազմի էջն ավարտվի, սակայն տեսնում ենք, որ դա չեն ուզում և՛ Հայաստանը, և՛ նրա նոր տերերը։ Նրանք ապրում են ռևանշիստական գաղափարներով, և Հայաստանն իրականում վտանգի աղբյուր է տարածաշրջանի համար։ Հայկական անկախ պետությունն ըստ էության ֆաշիստական պետություն է, քանի որ եթե այս երկիրը մոտ 30 տարի ղեկավարվել է ֆաշիստական գաղափարախոսություն կրողների կողմից, ապա նրանք իրենք են ստեղծել այս երկիրը յուրովի»,- մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները Ալիևի խոսքերը։
Ըստ Իլհամ Ալիևի՝ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի», և այն կոչնչացնի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ Ադրբեջանը։ «Այլ լուծում չկա»,- հավելել է Ալիևը։
«Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը։ Ֆրանսիան և նրան զենք մատակարարող մյուս երկրները պետք է դադարեցնեն և հրաժարվեն այդ պայմանագրերից։ Արդեն Հայաստան առաքված զենքերը պետք է վերադարձվեն։ Սա է մեր պայմանը։
Ով ինչպես ուզում է, այդպես թող ընդունի։ Ես իմ խոսքն եմ ասում, և նրանք, ինչպես նաև նրանք, ովքեր կանգնած են դրա թիկունքում, գիտեն, որ եթե մենք ինչ-որ բան ասում ենք, այսինքն՝ շատ լուրջ ենք վերաբերվում դրան»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Հայաստանն ու Ադրբեջանը երկար ժամանակ բանակցում էին խաղաղության համաձայնագրի շուրջ։ Ըստ ադրբեջանական կողմի՝ համաձայնագրի 17 կետերից 2 չհամաձայնեցված կետերը վերաբերում են միջազգային հայցերի փոխադարձ մերժմանը և երրորդ երկրների ներկայացուցիչներին սահմանին տեղադրելու անթույլատրելիությանը։
