Բլոգեր Բեքա Վարդոսանիձեն, ով ռուսամետ «Պահպանողական շարժում/Ալտ-Ինֆո» կուսակցության կողմնակիցն է, ահաբեկչության մասին կեղծ հաղորդման գործի հետաքննության շրջանակներում տեղափոխվել է Պետական անվտանգության ծառայություն։ Ինչպես պարզաբանել են ՊԱԾ-ում, Վարդոսանիձեն հարցաքննվում է որպես վկա։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 5 Վրաստանն Ամերիկայի համար կարող է մեծ հաջողություն լինել, կամ մեծ խնդիր՝ Կովկասում. Զուրաբիշվիլի
- 6 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
Ըստ Պետանվտանգության ծառայության, համալիր քննչական և օպերատիվ միջոցառումներով պարզվել է, որ Բեքա Վարդոսանիձեի օգտագործման տակ գտնվող էլեկտրոնային փոստից որոշակի պարբերականությամբ տարբեր գերատեսչություններին ուղարկվել են ահաբեկչական բովանդակության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ, որոնք կապված են պայթյունների իրականացման հետ։
«Նշված օգտատերը ահաբեկչական բովանդակության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություն է ուղարկել Պետական անվտանգության ծառայության, ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության, ինչպես նաև «Իմեդի» հեռուստաընկերության պաշտոնական էլեկտրոնային հասցեին։ Տեքստում նշվում էր, որ պայթուցիկ սարքեր են տեղադրված «Բասիանի» ակումբում, «Ռատիի բար» բարում և Ռուսթավելի պողոտայում ընթացող ամանորյա միջոցառման շրջանակներում տեղադրված բեմի մոտ, ինչպես նաև հարակից տարածքում և տարբեր վայրերում տեղակայված տրանսպորտային միջոցներում»,- հայտնել են ՊԱԾ-ից։
Տեղափոխելուց առաջ ՊԱԾ-ի աշխատակիցները խուզարկել են Վարդոսանիձեի բնակարանն ու ավտոտնակը։ Գերատեսչության տեղեկություններով՝ առգրավվել են տարբեր համակարգչային և էլեկտրոնային տեղեկատվություն կրող սարքավորումներ, որոնց ուղղությամբ կկատարվեն համապատասխան գործողություններ և փորձագիտական ուսումնասիրություններ։
Գործը քննվում է քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածով, որը վերաբերում է ահաբեկչության մասին կեղծ հաղորդումը։
«Պահպանողական շարժում/Ալտ Ինֆո»-ի առաջնորդները չեն բացառում Վարդոսանիձեի ձերբակալությունը և անվստահություն են հայտնում հետաքննությանը։ «Անկախ, պահպանողական լրագրող [նկատի ունի Բեքա Վարդոսանիձեին - խմբ.], ով քննադատել է կառավարությանը, անձամբ Բիձինա Իվանիշվիլիին, ոստիկանությունը գնացել է նրա տուն, ասում են մեյլ ենք գտել, տարել են ու ձերբակալել»,- ասել է Մախարաձեն։
Ռուսամետ կուսակցության առաջնորդներն ու համակիրները հավաքվել են ՊԱԾ-ի շենքի մոտ և պահանջում են ազատ արձակել Բեքա Վարդոսանիձեին։
![Վրաստանի լուրեր](/images/a2.png#joomlaImage://local-images/a2.png?width=80&height=80)