«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ օգոստոսի 3-ին Շովիում՝ աղետի գոտում, բոլոր միջոցներն առկա էին՝ «փնտրելու բոլոր մարդկանց, ովքեր հնարավորություն ունեին փրկվելու»։ Իշխող կուսակցության նախագահն ասում է, որ պետությանը լրացուցիչ ռեսուրսներ պետք չէին, օրինակ՝ ուղղաթիռների տեսքով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Ի՞նչ եք կարծում, պետությանը հավելյալ ռեսուրսներ պետք էին, և, օրինակ, Ադրբեջանի օգնությունից հրաժարվե՞ց։ Հիմա լո՞ւրջ է այս հարցը տալ»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։ «Ուղղաթիռները սկզբից մինչև վերջ բավական էին փրկարար ծառայության առջև դրված խնդիրները կատարելու համար։ Առաջին երեք ժամը դեռ ցերեկ էր: Ժամը քանիսի՞ն է մթնել։ Ուղղաթիռները կարողացել են ժամեր շարունակ գործել։
Դուք կարող եք շահարկել ցանկացած քաղաքական թեմա, բայց ամոթալի է շահարկել մի թեմա, որը կապված է մարդկանց մահվան, բնական աղետների հետ։ Այս ամենը պարզապես ամոթալի է։ Ամեն միջոց կար՝ գտնելու յուրաքանչյուր մարդու, ով փրկվելու հնարավորություն ուներ»։
Կոբախիձեն նաև հայտարարել է, որ օգոստոսի 3-ի աղետը կանխատեսել հնարավոր չէր։
«Ինչ վերաբերում է մոնիտորինգին, ապա մոնիտորինգի համակարգը տեղադրված է երկրի շատ վայրերում։ Այդ թվում Ռաճայում տեղադրված են նման 20 համապատասխան սարքեր։
Ինչ վերաբերում է մասնավորապես Շովիի տարածքին, այնտեղ իրականացվել է ջրի մոնիտորինգ, և կարող ենք ևս մեկ անգամ կրկնել, որ օրերի ընթացքում, բացառությամբ բուն աղետի հետ կապված մի քանի րոպեների, ջրի մակարդակի բարձրացում կամ նվազում չի գրանցվել, որը կարող էր հիմք դառնալ աղետի կանխատեսման համար։ Իրականում աղետը ինքնաբուխ է եղել, ուստի, իմ տեղեկություններով, հնարավոր չէր կանխատեսել։ Նախորդ տարիներին նման բան չի եղել։
Աղետը ինքնաբուխ էր և հետևաբար՝ անկանխատեսելի։ Եթե որևէ տարերային աղետ կանխատեսելի լիներ, ոչ մի տեղ զոհեր չէին լինի, բայց շատ երկրներ կան, Ճապոնիան բազմաթիվ զոհեր է ունեցել բազմաթիվ բնական աղետներից, այն ամենազարգացած երկրներից է, Իտալիան, Սլովենիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, - ասել է Կոբախիձեն։
Օգոստոսի 3-ին, ժամը 15:15-ի սահմաններում Շովի հանգստավայրում բնական գործընթացներ են զարգացել։ Սելավն ամբողջությամբ ավերել է հանգստավայրի քոթեջները, վնասել հյուրանոցներ, քշել մեքենաներ, ավերել է Շովի տանող միակ ճանապարհի կամուրջները։ Փրկարարներին միայն երեք ժամ անց՝ սահմանապահ ոստիկանության ուղղաթիռներով է հաջողվել հասնել աղետի գոտի։
Օգոստոսի 3-ին և 4-ին ուղղաթիռներով աղետի գոտուց տարհանվել է 210 մարդ։ Վերջին տվյալներով՝ աղետի հետևանքով զոհվել է 19 մարդ, մոտ 15 մարդ դեռ համարվում է անհետ կորած։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության նախնական եզրակացության համաձայն՝ օգոստոսի 3-ին Բուբիսծղալի գետի հովտում տեղի է ունեցել բնական երկրաբանական և հիդրոօդերևութաբանական իրադարձությունների համընկնում (սառցադաշտի ինտենսիվ հալում, տեղումներ՝ անձրևի տեսքով, ժայռային ձնահոսքեր գագաթներում, սողանքային-էրոզիվ գործընթացներ, սելավներ և այլն), որն առաջացրել է ծայրահեղ սելավային հոսքի գոյացում։ Գործակալության փորձագետները նշում են, որ հաշվի առնելով հեղեղային հոսքի բաղադրությունը, հովտի թեքությունը, ձևաբանական պայմանները և տարերային աղետի ստեղծման ու ակտիվացման գոտուց հեռավորությունը, նախնական հաշվարկներով սելավը Շովիի այսպես կոչված քոթեջների տարածք պետք է հասներ 8-10 րոպեում։ Եզրակացության մեջ նշվում է, որ ողջ աշխարհում այս տեսակի իրադարձությունների ձևավորման ճշգրիտ ժամկետները գործնականում անհնար է կանխատեսել։ Անկախ փորձագետները համաձայն չեն սկզբնական եզրակացության մեջ արտահայտված առանձին կարծիքների հետ։