Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռոբին Դաննիգանին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ և վիզային սահմանափակումներ է կիրառել Վրաստանի իշխանության ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Վրաստանի կառավարության վարչակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը վարչապետն իր մտահոգությունն է հայտնել ԱՄՆ Պետդեպարտամենտի երեկվա որոշման կապակցությամբ։
«Նա նշել է, որ այս որոշմամբ ամերիկյան կողմը մոտեցել է կրիտիկական եզրագծին, որը նմանատիպ մեկ այլ որոշման դեպքում կարող է հանգեցնել վրաց-ամերիկյան հարաբերությունների առնչությամբ Վրաստանի դիրքորոշման որակական վերանայման։
Հանդիպմանը նշվել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի անունից ընդունված որոշումը նպատակաուղղված է ընտրություններից առաջ ընդդիմության շանսերը բարելավելուն, սակայն այն լիովին հակաարդյունավետ է, քանի որ իրականում դա չի օգնի ընդդիմության ընտրական արդյունքներին, ոչ էլ կարող է վախեցնել իշխող թիմին։
Ինչպես ասել է վարչապետը, ընդհակառակը, իշխող թիմը վստահ է, որ Պետդեպարտամենտի անունից ընդունված որոշումը էլ ավելի կամրապնդի հասարակության մոտիվացիան՝ հոկտեմբերի 26-ին ամուր կանգնելու Վրաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ գանձապետարանը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի տնօրեն Զվիադ Խարազիշվիլիի, նույն ինքը՝ «Խարեբայի» և նրա տեղակալներից մեկի՝ Միլեր Լագազաուրիի նկատմամբ։ Պատժամիջոցների հիմքում ընկած է նրանց մասնակցությունը մարդու իրավունքների լուրջ խախտումներին ռուսական օրենքի դեմ խաղաղ ցույցերի բռնի ճնշման ժամանակ։
Բացի այդ, Պետդեպարտամենտը հայտարարել է, որ վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի ավելի քան 60 քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ, ովքեր պատասխանատու են կամ մասնակից են Վրաստանում ժողովրդավարության խաթարմանը։ Պատժամիջոցների ենթարկվածների անուններն ու ազգանունները չեն բացահայտվում, սակայն, ըստ գերատեսչության, նրանց թվում են կառավարության և մունիցիպալ մակարդակի բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր չարաշահել են իրենց լիազորությունները, բիզնես առաջնորդներ, ապատեղեկատվություն տարածող և բռնի ծայրահեղականություն քարոզող անհատներ, իրավապահ պաշտոնյաներ։
