Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը նշում է, որ որոշ լրատվամիջոցներ և քաղաքական գործիչներ ապատեղեկատվություն են տարածում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ կապված լոբբիստական արշավի մասին։ Դեսպանության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ «կեղծ և անպատասխանատու» է հայտարարել, որ դեսպանության աշխատակիցները գումարներ են ստացել լոբբիստական ընկերություններից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Ամերիկայի Միացյալ Նահանգները Թբիլիսիում և Վաշինգտոնում մտահոգություն են հայտնել Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը վերջին օրերին ԱՄՆ դեսպանատան և մեր աշխատակիցների գործունեության վերաբերյալ որոշ լրատվամիջոցների և քաղաքական գործիչների կողմից հրապարակված ապատեղեկատվության կապակցությամբ։
Ինչպես նշեցինք, Թբիլիսիում ԱՄՆ դեսպանությունից ոչ ոք չի մասնակցել նախկին նախագահ Սաակաշվիլիի լոբբինգին, ոչ էլ օգնել է նրա լոբբիստներին որևէ հանդիպում ծրագրել։ Վնասարար տեղեկատվությունը, որը պնդում է կամ ենթադրում է, որ դեսպանության աշխատակիցները գումարներ են ստացել լոբբիստական ընկերություններից, միանշանակ կեղծ է և անպատասխանատու»,- ասված է դեսպանության հաղորդագրությունում։
«Օտարերկրյա գործակալների գրանցման ակտի» (FARA) համաձայն՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է փաստաթղթեր՝ կապված ամերիկյան «Akerman LLP» և «GP International LLC» իրավաբանական ընկերության լոբբիստական գործունեության հետ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակման համար։ 2023 թվականի փետրվարի 3-28-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների ցանկում կա «շփում Թբիլիսիում ԱՄՆ դեսպանության պաշտոնյայի և լեհ պաշտոնյաների հետ՝ պարոն Սաակաշվիլիին լեհ բժիշկների կողմից բուժվելու հնարավորություն տալու համար»։ Փաստաթղթում Էվան Էլիոթը նշված է որպես ԱՄՆ դեսպանատան կոնտակտային անձ, կապի եղանակը հեռախոսազանգն է, և նպատակն է քննարկել ինչպես Սաակաշվիլիի մոտ լեհ բժիշկների ընդունելության հարցը, այնպես էլ «Մագնիտսկու ցուցակի» կարգավիճակը և Միխեիլ Սաակաշվիլիի ներման հարցով հանդիպում կազմակերպելը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, ով այդ ժամանակ գտնվում էր Նյու Յորքում։ Վրաստանի նախագահի վարչակազմում պարզաբանել են, որ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ժամանակ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Մասիմո Դի Անջելոն փորձել է կապ հաստատել նրա հետ՝ հանդիպում անցկացնելու համար, սակայն այդ խնդրանքը չի բավարարվել։
Հրապարակված փաստաթղթերի վերաբերյալ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ երկրի դեմ թշնամական արշավ է ընթանում։ Արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին նույնպես մեկնաբանել է այս թեման, որի խոսքով՝ «հաստատվել է կազմակերպված հարձակում Վրաստանի վրա՝ մի երկրի, որը գտնվում է եվրաինտեգրման բավականին հաջող ճանապարհի վրա»։