Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Վրաստանի կառավարությանը տրամադրվող օգնության դադարեցումը չի ազդի Երկրի մասին գիտությունների ինստիտուտի և Իլիայի պետական համալսարանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի վրա։ Ինստիտուտի տնօրեն Թեա Գոդոլաձեի խոսքով՝ այս հարցի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանում է ստացվել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Լրացուցիչ պարզաբանում ենք ստացել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից Վրաստանի կառավարությանը նախատեսված 95 միլիոն դոլարի օգնությունը սառեցվել է։
Դա չի վերաբերում մեր ինստիտուտին, քանի որ ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են, թե որքան կարևոր է ժողովրդի և երկրի անվտանգությունը, ուստի կասկածի տակ չեն դնում Վրաստանի և որևէ այլ երկրի քաղաքացիների համար կենսական նշանակություն ունեցող ինստիտուտի անխափան աշխատանքը։
Դրա համար ես սիրում եմ այս երկիրը։ 25 տարի միասին մենք կառուցել ենք ոչ միայն Վրաստանի, այլև տարածաշրջանի սեյսմիկ ենթակառուցվածքները, և ես հաստատ գիտեմ, որ նրանք երբեք Վրաստանին փորձության մեջ չեն թողնի»,- գրել է Թեա Գոդոլաձեն սոցցանցում։
Երկու օր առաջ մի գիտնականը տեղեկություն էր տարածել, որ դադարեցվել է նաև իրենց տրվող ԱՄՆ-ի օգնությունը, քանի որ Իլիայի պետական համալսարանը պետական կառույց է։ Ֆեյսբուքում հրապարակված գրառման մեջ Թեա Գոդոլաձեն նշել է, որ 25 տարիների ընթացքում ամերիկացիների օգնությամբ իրականացվել են բազմաթիվ նախագծեր, այդ թվում՝ ԱՄՆ-ը ֆինանսավորել է սեյսմիկ վտանգի քարտեզների թարմացումը, մոնիտորինգի համակարգերի խնամքի և պահպանում համար անհրաժեշտ աշխատանքների մեծ մասը։
«Վրացական երազանքի» կողմից այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի ընդունման պատճառով ԱՄՆ-ը սկսեց Վրաստանի հետ իր հարաբերությունների համապարփակ վերանայումը։ Հուլիսի 31-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց, որ ԱՄՆ-ը դադարեցրել է ավելի քան 95 միլիոն դոլարի օգնությունը, որն ուղղակիորեն օգուտ էր բերում Վրաստանի կառավարությունը։ Նշված գումարը ներառում է Լուգարի լաբորատորիայի և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի նախագծերի ֆինանսավորումը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ «այս գումարի բովանդակությունը» չեն հասկացել։