Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Վրաստանի կառավարությանը տրամադրվող 95 միլիոն ԱՄՆ դոլարի օգնության դադարեցումը ազդել է նաև Երկրի մասին գիտությունների ինստիտուտի և Իլիայի պետական համալսարանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի վրա։ «Լուգարի լաբորատորիայից հետո մենք սպասում էինք, որ դա անխուսափելի կլինի»,- ասել է կենտրոնի տնօրեն Թեա Գոդոլաձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Իլիայի համալսարանը պետական ՀԻԻԱ է: Գոդոլաձեի խոսքով՝ Վրաստանում վերջին զարգացումների պատճառով ԱՄՆ կառավարության սահմանած ֆինանսական սահմանափակումները նույնպես ազդել են նպատակային ծրագրի վրա, որի շահառուն են եղել Երկրի մասին գիտությունների ինստիտուտը և Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնը։
«Այո, մեր օգնությունը նույնպես անորոշ ժամկետով դադարեցվել է։ Ներկայում մենք աշխատում էինք սեյսմիկ վտանգի քարտեզների թարմացված տարբերակի վրա, որն իհարկե ֆինանսավորվում էր ԱՄՆ-ի կողմից: ԱՄՆ-ը ֆինանսավորել է նաև մոնիտորինգի համակարգերի պահպանման և խնամքի համար անհրաժեշտ աշխատանքների մեծ մասը. սարքավորումների գնումն ու տեղադրումը բավարար չէ, այն նաև պահպանման կարիք ունի։ Դա ֆինանսապես օգնեց մեր երիտասարդ թիմին, քանի որ մենք սուբսիդավորվող գիտական հաստատություն ենք և շատ քիչ ֆինանսավորում ունենք պետության կողմից։
Մեր գիտական թիմում կա 80 աշխատակից։ Ներկայում Վրաստանում ունենք 49 սեյսմիկ կայան և շուրջ 160 գեոդեզիական կայան՝ մշտական և ժամանակավոր։ Մեր գիտական ուղղությունը չի կարող գոյություն ունենալ առանց բարեկարգ ենթակառուցվածքի։ Աշխատավարձերի, պետական անվտանգության, ինտերնետի սպասարկման և դաշտային տրանսպորտային միջոցների վերանորոգման տարեկան ծախսերից հետո մեր տարեկան բյուջեում ազատ է մնում 24 000 լարի: Այո, ԱՄՆ-ն մեզ օգնում էր։ Այսօր բավականին բարդ իրադրություն է»,- ասել է Թեա Գոդոլաձեն։
Նրա խոսքով՝ 2020 թվականից սկսած պետական բյուջեից ֆինանսավորումը ոչ թե ավելացել է, այլ տարեցտարի նվազում է։
«Սեյսմիկ կայանի մեկ հավաքածուն արժե 50 հազար դոլար՝ հարակից ծախսերով: Ի վերջո, սա տեխնիկա է, կարող է փչանալ, մեզ մոտ անսպասելի բան չկա, դժվար պայմաններում պետք է աշխատենք։ Մեր աշխատակիցներն անգամ բժշկական ապահովագրություն չունեն բյուջեի սուղ լինելու պատճառով։ Մենք այժմ ուղիներ ենք փնտրում՝ փրկելու այն, ինչ ստեղծել ենք տարիների ընթացքում մեր ամերիկացի գործընկերների հետ»,- Թեա Գոդոլաձեն հույս է հայտնում, որ ստեղծված իրավիճակը ժամանակավոր է և անդառնալիորեն վնասակար չի դառնա։
«Վրացական երազանքի» կողմից այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի ընդունման պատճառով ԱՄՆ-ը սկսեց Վրաստանի հետ իր հարաբերությունների համապարփակ վերանայումը։ Հուլիսի 31-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց, որ ԱՄՆ-ը դադարեցրել է ավելի քան 95 միլիոն դոլարի օգնությունը, որն ուղղակիորեն օգուտ էր բերում Վրաստանի կառավարությունը։ Նշված գումարը ներառում է Լուգարի լաբորատորիայի և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի նախագծերի ֆինանսավորումը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ «այս գումարի բովանդակությունը» չեն հասկացել։
Այս թեմայով՝
«Երազանքը» հերքում է իրականությունը, ընտրողներին ասում է, որ ամեն ինչ կարգին է․ Օ'Բրայեն