ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի նկատմամբ։ Պետդեպարտամենտի փաստաթղթում Փարցխալաձեն նշվում է որպես վրացի-ռուս օլիգարխ, ում հետ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (Էֆ Էս Բե) աշխատել է հօգուտ Ռուսաստանի՝ վրաց հասարակության և քաղաքականության վրա ազդելու համար:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 3 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
- 4 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 5 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 6 Մենք պետք է գործենք հենց այսօր, եթե չենք ուզում երկրորդ Բելառուս Կովկասում․ ԵԽԽՎ փոխնախագահ
Ի պատասխան Վրաստանում Ռուսաստանի վնասակար ազդեցության՝ ԱՄՆ-ն Փարցխալաձեի հետ միասին պատժամիջոցներ է կիրառել ռուսական հետախուզության աշխատակից Ալեքսանդր Օնիշչենկոյի նկատմամբ։
«Անվտանգության դաշնային ծառայության (FSB) սպա Օնիշչենկոն հավանաբար օգնել է իր համախոհ Փարցխալաձեին ստանալ ռուսական անձնագիր և, հնարավոր է, Ռուսաստանի քաղաքացիություն։ Փարցխալաձեն լիովին ընդունել է ռուսական ինքնությունը և պարբերաբար այցելում է Ռուսաստան։ Օնիշչենկոն և FSB-ն օգտագործել են Փարցխալաձեին հօգուտ Ռուսաստանի՝ վրաց հասարակության և քաղաքականության վրա ազդելու համար: Ըստ տեղեկությունների՝ Փարցխալաձեն անձնական օգուտներ է ստանում FSB-ի հետ իր կապից»,- ասվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։
Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է կիրառել նաև Ռուսաստանում գործող երկու ընկերությունների նկատմամբ, որոնց 50-ական բաժնեմասերը պատկանում են Փարցխալաձեին։ Դրանք են՝ ՍՊԸ-ներ Moscow Business Brokerage-ը և International Business Corporation-ը:
ԱՄՆ գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակն այսօր՝ սեպտեմբերի 14-ին է Փարցխալաձեին և նրա ընկերություններին ներառել պատժամիջոցների ցանկում։
«Վրաստանի լուրերը» 2023 թվականի փետրվարի 14-ին գրել էր, որ Վրաստանի նախկին գլխավոր դատախազը «Մոսկովսկի Բիզնես Բրոկերիջ» ընկերության միջոցով հաճախորդներին առաջարկում է ներդրումային բիզնես նախագծեր՝ ներգաղթի արտոնություններով, այդ թվում՝ Վրաստանում։ Ներգաղթի արտոնությունները ներառում են ներդրումների միջոցով մշտական բնակության իրավունքի, աշխատանքային վիզաների և քաղաքացիության ձեռքբերում:
Օթար Փարցխալաձեն Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնում աշխատել է 2013 թվականի նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերը ներառյալ։ Մինչ այդ նա ղեկավարել է Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։
