Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռոբին Դաննիգանի խոսքով՝ անկախ Վրաստանում և ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքներից, ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները չեն փոխվի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Ես իսկապես հավատում եմ, որ անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա Վրաստանի ընտրություններում կամ ԱՄՆ ընտրություններում, Վրաստանի և Միացյալ Նահանգների ժողովրդի հարաբերությունները, մեր ընկերությունների հարաբերությունները, մեր համալսարանների, բիզնեսների, վերլուծական կենտրոնների, հաստատությունների, զինվորականների և իրավապահ մարմինների միջև հարաբերությունները, բոլոր այս հարաբերությունները կդիմանան ցանկացած քաղաքական ընտրության, անկախ նրանից, թե ինչ արդյունք կլինի ցանկացած երկրում: Սա է իմ առանձնահատուկ հպարտության պատճառը, որ ներկայացնում եմ ԱՄՆ-ն այստեղ»,- ասել է դեսպանը Թբիլիսիում Ամերիկայի Առևտրի պալատի կողմից կազմակերպված US election watch breakfast-ի ժամանակ։
Ռոբին Դաննիգանի խոսքով՝ ինքը կարծում է, որ երկու երկրների հարաբերությունները կդիմանան քաղաքական փոփոխություններին ու քաղաքական տրամադրություններին։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայացած նախագահական ընտրություններում առաջատար է Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը։ Նա արդեն հայտարարել է իր հաղթանակի մասին և շնորհակալություն է հայտնել ամերիկացի ժողովրդին իրեն Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ ընտրելու առանձնահատուկ պատվի համար։
