«Հանուն ժողովրդի» կուսակցության նախագահ Անա Դոլիձեն Շովիում տեղի ունեցածի պատճառով պահանջում է բարձրացնել պաշտոնյաների քաղաքական պատասխանատվության հարցը և ստեղծել խորհրդարանի ժամանակավոր քննիչ հանձնաժողով։ Այս մասին Դոլիձեն այսօր հայտարարել է խորհրդարանի մոտ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
«Սա բնապահպանական արդարության խնդիր է, որի համար մենք պայքարում ենք։ Եթե մենք չբարձրացնենք այս թեման և չստեղծենք մի պետություն, որը կհասկանա և կպայքարի դրա համար, ցավոք, Շովին վերջին դեպքը չի լինի, ինչպես հունիսի 13-ը վերջին դեպքը չեղավ, ինչպես Գուդաուրիի ուղղաթիռը վերջին դեպքը չեղավ։
Շովիի դեպքը բաժանված է երկու մասի։ Կոնկրետ պատասխանատվություն՝ կապված քոթեջների հետ, շինթույլտվությունների տրամադրման հետ կապված՝ սա կոնկրետ դեպք է և համակարգային քաղաքական պատասխանատվություն։ Մենք չենք կարող մի դեպքով փոխել համակարգը։ Մենք պետք է ստեղծենք մի համակարգ, որը հոգ է տանում բնապահպանական արդարության մասին։ Քննիչ հանձնաժողովը կբարձրացնի քաղաքական պատասխանատվության հարցը և կուսումնասիրի այն»,- ասել է Անա Դոլիձեն։
Դոլիձեն նշել է, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը չստեղծի ժամանակավոր քննիչ հանձնաժողով, ապա դա կանի «Հանուն ժողովրդի» կուսակցությունը, որը, ըստ քաղաքական գործչի, անպայման ներկայացված կլինի հաջորդ գումարման խորհրդարանում։
Օգոստոսի 3-ին տեղի ունեցած սելավը գրեթե ամբողջությամբ ավերել է Շովի հանգստավայրը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, նույնքան մարդ անհետ կորած է համարվում: Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ «Շովիում տեղի ունեցած ողբերգությունը անխուսափելի կլիներ ցանկացած պարագայում»։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության նախնական եզրակացության համաձայն՝ օգոստոսի 3-ին Բուբիսծղալի գետի հովտում տեղի է ունեցել բնական երկրաբանական և հիդրոօդերևութաբանական իրադարձությունների համընկնում (սառցադաշտի ինտենսիվ հալում, տեղումներ՝ անձրևի տեսքով, ժայռային ձնահոսքեր գագաթներում, սողանքային-էրոզիվ գործընթացներ, սելավներ և այլն), որն առաջացրել է ծայրահեղ սելավային հոսքի գոյացում։ Գործակալության փորձագետները նշում են, որ հաշվի առնելով հեղեղային հոսքի բաղադրությունը, հովտի թեքությունը, ձևաբանական պայմանները և տարերային աղետի ստեղծման ու ակտիվացման գոտուց հեռավորությունը, նախնական հաշվարկներով սելավը Շովիի այսպես կոչված քոթեջների տարածք պետք է հասներ 8-10 րոպեում։ Եզրակացության մեջ նշվում է, որ ողջ աշխարհում այս տեսակի իրադարձությունների ձևավորման ճշգրիտ ժամկետները գործնականում անհնար է կանխատեսել։
Անկախ փորձագետները համաձայն չեն սկզբնական եզրակացության մեջ արտահայտված առանձին կարծիքների հետ։
Վրաստանի խորհրդարանում ստեղծվում է ժամանակավոր քննիչ հանձնաժողով՝ ուսումնասիրելու կոնկրետ հարց՝ պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից օրենսդրության խախտման փաստերը հետաքննելու նպատակով։ Հանձնաժողովի ստեղծման հիմքում ընկած է տեղեկատվությունը պետական մարմնի, պաշտոնատար անձի անօրինական գործողությունների, կոռուպցիոն հանցագործության մասին, որը սպառնում է Վրաստանի պետական անվտանգությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, քաղաքական, տնտեսական կամ այլ շահերին։ Նաև՝ պետական բյուջեի, տեղական ինքնակառավարման միավորի բյուջեի ոչ պատշաճ ծախսման մասին։ Ժամանակավոր քննիչ հանձնաժողովի ստեղծումը նախաձեռնելու իրավունք ունի խորհրդարանի նախագահը, հանձնաժողովը, խմբակցությունը կամ խորհրդարանի կազմի առնվազն մեկ հինգերորդը։ Հանձնաժողովի ստեղծման համար անհրաժեշտ է 50 պատգամավորի աջակցություն։ Ընդդիմության ներկայացվածությունը հանձնաժողովում չպետք է կեսից պակաս լինի։