Հարավային Օսիայի դե ֆակտո Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՄԱԿ-ում վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Վրաստանի միավորման և «քանդված կամուրջների վերականգնման» մասին հայտարարությանը։ Օկուպացված Ցխինվալիում ասում են, որ Կոբախիձեի հռետորաբանությունը հեռու է իրականությունից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 «Մենք գիտենք, թե դա ինչ է». Ալիևը՝ Վրաստանում ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման մասին
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
«Մենք ուշադրություն ենք դարձրել Վրաստանի վարչապետ Ի. Կոբախիձեի հայտարարություններին՝ Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում.
Ցավոք, պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումը Հարավային Օսիայի և Աբխազիայի նկատմամբ որևէ կարդինալ փոփոխության չի ենթարկվել։ Գոյություն չունեցող տերմինաբանությամբ ու փաստերով գործելը, իրականությունից հեռու հռետորաբանությունը ցույց է տալիս, որ անցյալը բաց չի թողնում Վրաստանին ու վրացի քաղաքական գործիչներին։
Հարավային Օսիայի դիրքորոշումը հայտնի է, և այն բազմիցս բարձրաձայնվել է տարիների ընթացքում։ Դեռ առանցքային է Վրաստանի կողմից Հարավային Օսիայի Հանրապետության հետ անվտանգության երաշխիքների իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթ ստորագրելը: Միաժամանակ մենք հանդես ենք գալիս 2008 թվականի օգոստոսից հետո տարածաշրջանում ի հայտ եկած աշխարհաքաղաքական իրողության ճանաչման անհրաժեշտությունից»,- ասվում է այսպես կոչված ԱԳ նախարարության հայտարարության մեջ։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՄԱԿ-ի ամբիոնից դիմել է Վրաստանի օկուպացված շրջանների բնակիչներին և ասել, որ նրանց միշտ գրկաբաց ընդունելու են օկուպացիոն գծի այս կողմում։
«Ես կցանկանայի օգտվել այս հնարավորությունից և դիմել մեր ժողովրդին, որը գտնվում է օկուպացիոն գծից այն կողմ՝ Աբխազիայում և Ցխինվալիի շրջաններում։ Մեր բոլոր քայլերն ուղղված են մեր ժողովրդին օգնելուն, և մի օր մենք մեր երեխաների հետ միասին կարող ենք ապրել երջանիկ, միասնական և զարգացած Վրաստանում։ Օկուպացիոն գծի այս կողմում մենք ձեզ միշտ գրկաբաց կընդունենք։ Մենք պետք է վերականգնենք մեր երկրի բոլոր ավերված կամուրջները»,- ասել է Կոբախիձեն։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 14-ին, «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին Գորիում ասել էր, որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո «մենք մեր մեջ անպայման ուժ կգտնենք» ներողություն խնդրելու այն բանի համար, որ «Ազգային շարժումը» 2008 թվականին կրակի մատնեց մեր օս քույրերին և եղբայրներին»։