2023 թվականին Վրաստան է այցելել 7 072 220 միջազգային ճանապարհորդ։ Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ համաճարակին նախորդող ժամանակահատվածի տվյալները վերականգնվել են 75․6 տոկոսով, իսկ 2022 թվականի համեմատ աճը կազմում է 30․3 տոկոս։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
- 6 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
Անցյալ տարի ամենամեծ թվով միջազգային ճանապարհորդները եկել են Ռուսաստանի Դաշնությունից։ Չինաստանից այցելությունների թիվն աճել է 554․5 տոկոսով։
Պաշտոնական տվյալներով՝ թոփ 15 երկրների ցանկը հետևյալն է.
- Ռուսաստան – 1 418 464 (2022 թ․ 30․5%-ով ավելի),
- Թուրքիա – 1 396 660 (+50․9%),
- Հայաստան – 962 540 (+29․6%),
- Իսրայել – 217 065 (+3․3%),
- Ադրբեջան – 199 835 (+30,6%),
- Ղազախստան – 167 492 (+39%),
- Ուկրաինա – 146 931 (-13%),
- Բելառուս – 130 203 (+0․1%),
- Իրան – 126 282 (+22․8%),
- Լեհաստան – 91 210 (+117․6%),
- Հնդկաստան – 84 688 (+60․3%),
- Սաուդյան Արաբիա – 72 953 (-39․2%),
- Գերմանիա – 68 824 (+41․8%),
- Ուզբեկստան – 52 088 (+8․6%),
- Չինաստան – 48 304 (+554․5%)։
2023 թվականի չորրորդ եռամսյակում իրականացվել է 1 013 891 միջազգային զբոսաշրջային այցելություն, ինչը 2019 թվականի ցուցանիշի 93 տոկոսով վերականգնում է։
2023 թվականի ընթացքում Վրաստանը միջազգային զբոսաշրջությունից ստացել է 4․1 միլիարդ դոլարի եկամուտ, ինչը, ինչպես պնդում է Զբոսաշրջության ազգային վարչությունը, ռեկորդային ցուցանիշ է։ 2023 թվականին ստացված եկամուտները 26․2 տոկոսով գերազանցել են 2019 թվականի մակարդակը։
