2023 թվականի չորրորդ եռամսյակին Վրաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ նվազել է 0․7 տոկոսով և կազմել է 15․3 տոկոս։ Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության հաշվետվության համաձայն՝ գործազուրկների թիվը կազմել է 248 600։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
2023 թվականի չորրորդ եռամսյակին, նախորդ տարվա համեմատ, աշխատողների թիվն ավելացել է 74․3 հազար մարդով (8․4%) և հասել 958․4 հազարի, իսկ ինքնազբաղվածների թիվը նվազել է 6․6 հազարով (1․6%) և դարձել 413․8 հազար։
Չորրորդ եռամսյակին զբաղվածություն է ունեցել 1 372․7 հազար մարդ, աշխատուժը կազմել է 1 621․3 հազար մարդ։
Աշխատուժի մասնակցության մակարդակը (աշխատուժի տեսակարար կշիռը 15 և բարձր տարիքի բնակչության մեջ) աճել է 1․7%-ով և կազմել 54․3%, իսկ զբաղվածության մակարդակն աճել է 1․8%-ով և կազմել 46%:
Սաքստատի տվյալներով՝ քաղաքային բնակավայրերում զբաղվածության մակարդակն աճել է 1․7%-ով, գյուղական բնակավայրերում՝ 1․8%-ով և համապատասխանաբար կազմում է 47․5% և 43․9%։
Անցած տարվա չորրորդ եռամսյակին վարձու աշխատողների տեսակարար կշիռը աշխատողների ընդհանուր թվի մեջ կազմել է 69․8%:
Սաքստատի զեկույցում նշվում է, որ գործազրկությունն ավանդաբար ավելի բարձր է տղամարդկանց, քան կանանց շրջանում։ 2023 թվականի չորրորդ եռամսյակին կանանց դեպքում նշված ցուցանիշը կազմել է 13․5%, իսկ տղամարդկանց դեպքում՝ 16․8%։
Աշխատուժի մասնակցության մակարդակը տղամարդկանց շրջանում ավելի բարձր է, քան կանանց շրջանում՝ այն կազմել է 44․3% կանանց շրջանում և 65․9% տղամարդկանց շրջանում: Նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ կանանց շրջանում աշխատուժի մասնակցության մակարդակն աճել է 1.6%-ով, տղամարդկանց դեպքում՝ 1.9%-ով։
2023 թվականի չորրորդ եռամսյակում, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, կանանց շրջանում զբաղվածության մակարդակն աճել է 1.5%-ով, իսկ տղամարդկանց դեպքում՝ 2․2%-ով։