Ամենայն հավանականությամբ, լիտվացի պատգամավոր Անդրյուս Կուբիլիուսը կդառնա անվտանգության, պաշտպանական արդյունաբերության և տիեզերքի հարցերով եվրահանձնակատար: Այդ մասին գրում է Politico-ն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
Լրատվականի համաձայն՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ ողջամիտ կլինի, որ պաշտպանության հանձնակատարի նորաստեղծ պաշտոնը զբաղեցնի Կենտրոնական կամ Արևելյան Եվրոպայի ներկայացուցիչը։
Անդրյուս Կուբիլյուսը Եվրախորհրդարանի (Եվրոպական ժողովրդական կուսակցություն/Քրիստոնյա դեմոկրատներ) պատգամավոր է, ով մասնագիտացած է արտաքին հարաբերություններում: 1990-2000 և 2008-2012 թվականներին զբաղեցրել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Ինչպես գրում է Politico-ն, քաղաքական գործիչը մեծ հարգանք է վայելում 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակ երկիրը ղեկավարելու համար։
Կուբիլյուսը ակտիվորեն աջակցում է Ուկրաինային, մասնավորապես, նա ընդգծում է Կիևին ռազմական աջակցության շարունակականությունը և կոչ է անում ստիպել Մոսկվային վճարել Ուկրաինայի վերականգնման համար՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվները։ Ըստ Politico-ի՝ նա Վիլնյուսին առաջարկել է ստեղծել կառավարական գերատեսչություն կամ նախարարություն՝ ամբողջությամբ նվիրված Ուկրաինայի խնդիրներին։
Անդրյուս Կուբիլյուսը աջակցում է Եվրամիության ընդլայնմանը և հայտարարում է, որ այն պետք է լինի Եվրամիության առաջատար նախագիծը առաջիկա 5 տարիների համար։ Նա տարբեր ժամանակներում սուր քննադատության է ենթարկել Վրաստանի իշխող կուսակցությանը։ Կուբիլյուսը կարծում է, որ «Վրացական երազանքի» կառավարությունը գլխավոր խոչընդոտն է դեպի Եվրամիություն Վրաստանի ճանապարհին։
