Ամերիկացի երեք սենատոր դատապարտում են Թբիլիսիում խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունները և հայտարարում, որ Վրաստանի կառավարությունը պետք է պատասխան տա սեփական ժողովրդին և միջազգային հանրությանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Հելսինկյան հանձնաժողովի համանախագահ, դեմոկրատ Բեն Քարդինի և բարձրաստիճան անդամներ հանրապետականներ Ռոջեր Ուիքերի և Ջոն Քորնինի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ «Վրացական երազանքի» որոշումը՝ դուրս գալ Եվրամիությանն անդամակցելու բանակցություններից, լուրջ դավաճանություն է վրաց ժողովրդի՝ եվրոպական արժեքներն ու ինստիտուտներն ընդունելու հստակ և համոզիչ ձգտումներին։
Սենատորներն իրենց աջակցությունն են հայտնում վրաց ժողովրդին, որը «խաղաղ կերպով պաշտպանում է իր ժողովրդավարական և եվրոպական նկրտումները «Վրացական երազանք» կուսակցության դաժան բռնաճնշումներից»։
«Սա ոչ թե ժողովրդավարական բարեփոխումների և բազմակարծության հակված կառավարության պահվածքն է, այլ անվստահելի ռեժիմի, որը Վրաստանը տանում է դեպի ռուսական ոճի անձնիշխանություն։ Այս գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային ժողովրդավարական նորմերը և խարխլում վրաց ժողովրդի օրինական ձգտումները։
Մենք խստորեն դատապարտում ենք խաղաղ ցուցարարների նկատմամբ սանձազերծված բռնությունները. Թբիլիսիի փողոցներում չպետք է լինեն արցունքաբեր գազը, ռետինե փամփուշտները, ջրի շիթերը, ծեծը և զանգվածային ձերբակալությունները։
Վրաստանի կառավարությունը, որը պատասխանատու է մարդու իրավունքների խախտումների և ժողովրդավարական սկզբունքների խախտման համար, պետք է պատասխան տա սեփական ժողովրդի և միջազգային հանրության առաջ։ Վրաց ժողովրդի անձնազոհությունը եվրաատլանտյան ինտեգրման համար պահանջում է մեր մշտական համերաշխությունն ու գործողությունները»,- ասված է սենատորների հայտարարության մեջ։
Նոյեմբերի 28-ին Վրաստանի ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանը մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չի մտցնի անդամակցության բանակցությունների մեկնարկը և կհրաժարվի ԵՄ բյուջետային դրամաշնորհներից։
«Վրացական երազանքի» որոշմանը հաջորդած բողոքի ակցիաները դաժանորեն ցրվում են ոստիկանական ուժերի կողմից։ Ցուցարարների դեմ օգտագործվում են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և այլ հատուկ միջոցներ։ Հավանաբար, օգտագործվել են նաև ռետինե փամփուշտներ։ Նոյեմբերի 28-ից հետո ՆԳՆ-ն ձերբակալել է ցույցի ավելի քան 300 մասնակիցների, նրանց մեծ մասին ծեծի են ենթարկել հատուկ ջոկատայինները։
ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցրել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը «Վրացական երազանքի» հակաժողովրդավարական գործողությունների պատճառով։ Ըստ Իրակլի Կոբախիձեի, «սա սկզբունքային նշանակություն չի կարող ունենալ»։ «Վրացական երազանքի» կառավարությունը մտադիր է այս հարցը քննարկել Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ։
