«Սա Բելառուսի Հանրապետության նախագահի առաջին այցն էր անկախ Աբխազիա։ Մենք մեծ հույսեր ենք կապում այս այցի հետ։ Վստահ եմ, որ սա խթան կհանդիսանա մեր հարաբերությունների զարգացմանը», - Բիճվինթայում Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո ասել է օկուպացված Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
Բելառուսի կողմից Աբխազիայի անկախության հնարավոր ճանաչման վերաբերյալ հարցին Բժանիան պատասխանել է.
«Հենց այն փաստը, որ Բելառուսի Հանրապետության ղեկավարը ժամանել է Աբխազիա, շատ բան է ասում այն մասին, որ մեր հարաբերությունները նոր բնույթ են ստանում, մեր հարաբերություններին նոր թափ է տրվել։ Հուսով եմ, որ քայլ առ քայլ մենք այդտեղ կհասնենք [ճանաչմանը]։ Ես չեմ ուզում առաջ ընկնել, բայց այս մեծ տան առաջին աղյուսն արդեն դրված է։ Փաստը տեղի է ունեցել: Գոհ եմ հանդիպումից»։
Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ՝ սեպտեմբերի 28-ին, Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ժամանել է օկուպացված Աբխազիա։
Լուկաշենկոյի և Բժանիայի հանդիպումը կայացել է Բիճվինթայի պետական ամառանոցում, որը Ռուսաստանը պահանջում է իրեն հանձնել։ Ինչպես ասել է Լուկաշենկոն, Բելառուսը ցանկանում է «շատ լուրջ հարաբերություններ» հաստատել Աբխազիայի հետ։
«Աբխազիան կա, այն չես կարող ջնջել քարտեզից։ Ոչ մի պատժամիջոցներ չեն կարողանա դա անել»,- ասել է Լուկաշենկոն Բժանիային։
Ի նշան բողոքի՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Վրաստանում Բելառուսի դեսպան Անատոլի Լիսիին։ Նախարարությունը խորը մտահոգություն է հայտնել Լուկաշենկոյի՝ Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի տարածաշրջան ժամանելու և Ռուսաստանի օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների հետ նրա հանդիպման կապակցությամբ։ Տարածված հայտարարության մեջ նախարարությունը նշում է, որ Լուկաշենկոն Աբխազիա է մտել խախտելով Վրաստանի պետական սահմանը և բելառուսական կողմին կոչ է անում հարգել ինքնիշխան պետության տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, չկատարել այնպիսի գործողություններ, որոնք հակասում են հիմնարար սկզբունքներին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Twitter-ում է արձագանքել կատարվածին. «Խստորեն դատապարտում եմ Ալեքսանդր Լուկաշենկոյի «այցը» Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայի շրջան և հանդիպումները Ռուսաստանի օկուպացիոն ռեժիմի հետ։ Այս քայլը խախտում է օկուպացված տարածքների մասին Վրաստանի օրենքը և հակասում է ինչպես միջազգային իրավունքին, այնպես էլ մեր երկրների երկկողմ հարաբերություններին»։
Լուկաշենկոյի այցը դատապարտել է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Twitter-ում գրելով, որ «դա Վրաստանի օկուպացված տարածքների մասին օրենքի, մեր երկկողմ հարաբերությունների և միջազգային իրավունքի սկզբունքների անընդունելի խախտում է»։
Փորձագետների կարծիքով՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի ժամանումը Աբխազիա կարող է նշանակել, որ Բելառուսը մտադիր է ճանաչել Աբխազիայի անկախությունը։
Լուկաշենկոն հայտարարել է, որ կճանաչի Վրաստանի օկուպացված տարածքների անկախությունը, եթե Պուտինը իրեն ասի, որ դրա անհրաժեշտությունը կա։